ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

«Լակմուսի թուղթը»

«Լակմուսի թուղթը»
23.03.2025 | 15:32

Վերնիսաժում երկու նիկոլական կային։ Անհնարին էր նրանց հետ նիկոլի հասցեին արտահայտվել։ Փոր կթափեին։ Թվում էր, թե անբուժելի հիվանդ են։ Բայց պազվում է, որ բժշկություն կա, որ հրաշքներ է գործում։ Բժիշկն էլ ո՞վ է. հենց ինքը նիկոլը` իր ճղճղան ձենով, շարժուն ժեստիկուլյացիայով, ծամածռվող դիմախաղերով, գոռում-գոչյունով, չաքուչ-ուրագով, մեղքը ուրիշների վրա բարդելու պնդաճակատությամբ, հարկերով ու տուրքերով, հայտարարագրերով, կադաստրի գներով, տրանսպորտի վարձով, բազմաբնույթ թանկացումներով, թուրքասիրությամբ, Եղեռնի ուրացմամբ, սահմանների խոցելիությամբ, Թուրքիայի, Ադրբեջանի առջև ճանապարհները, դռներն ու հետույքը բացելու պատրաստակամությամբ և ստով, ստով, ստով, տիեզերածավալ ստերով...

Նախկին նիկոլականները նիկոլ էին հայհոյում` ձեն-ձենի տված, խոսքը իրար բերանից թռցնելով, մեկ-մեկու հերթ չտալով, քրֆում էին, էն էլ ո՞նց էին քրֆում, ուշունց տալիս` պատկերավոր, գեղարվեստորեն, ստեղծագործաբար, ջիգյարով, կրքով ու սրտով: Ամենատաղանդավոր գրողն անգամ կնախանձեր նրանց երևակայությանը։ Տարիներով իրենց խաբված լինելը փորձում էին քֆուրով, ուշունցով, խտացած հայհոյանքի տարփանքով ու հեշտանքով հատուցել։ «Չէ,- իմ մեջ ուրախացա,֊- ոնց որ ամեն ինչ չէ, որ կորած է»։ Չերչիլն ասում էր` ով չի կարողանում իր կարծիքը փոխել` նա չի կարող ոչինչ... Մերս էլ ասում էր` վնասի կեսից ետ դառնալն օգուտ ա… Այնուամենայնիվ, Վերնիսաժում դեռևս կան մարդիկ, որ լռում են։ Դրանք ծպտված նիկոլականներն են։ Ներքուստ նիկոլի հետ են` արտաքուստ հասկանալով, որ նրան չի կարելի առերես պաշտպանել։ Էդ ռիսկը չունեն։ նիկոլի պաշտոնավարման էս 6-7 տարվա ընթացքում ես մի բան հասկացա. ուզու՞մ եք զատել նիկոլականներին մտահոգ հայերից. Պատասխանում եմ.

- Ով նիկոլին չի հայհոյում՝ նա նիկոլական է:

Սա՛ է մարդաճանաչության իմ «լակմուսի թուղթը»։ Հայաստանում թարախի ու ժահրի պալար է հասունանում, որ գնալով ահագնանում և մեծ չափեր է ընդունում։ Այն մի օր կպայթի։

22.03.2025 թ.

Լևոն ՋԱՎԱԽՅԱՆ

Դիտվել է՝ 3380

Մեկնաբանություններ