ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Օր 27

Օր 27
29.03.2025 | 14:49

Տեր Աստված, ամեն մեկն ով օգնում է մեկ այլ մարդու, թող իր զավակներով, սերունդով օրհնված լինի։

Թող կարիքավորին ձեռք մեկնածը, կարեկցող մարդն իր բարի գործի համար Աստծո ողորմությանն արժանանա։

Տուր, Տե‘ր, մեզ հնարավորություն ավելի շատ օգնելու, քան օգնության կարիք զգալու, որ մեր զավակներն էլ տեսնեն լավ օրինակներ ու անտարբեր չմնան ուրիշների հանդեպ։

Եվ որ հոգևոր արժեքները նրանք վեր դասեն նյութականից,

Որ կարևորեն բարի գործն ու դա սովորական երևույթ ընդունեն, այլ ոչ թե կարծեն, թե մի մեծ պատառ են կտրել իրենց ունեցվածքից։

Թող անեն բարեգործություն ու ջուրը գցեն, չսպասեն պատասխանի։

Ամենակարող Հա’յր, ծեր մարդուն ճանապարհ ցույց տվողին, հիվանդի բուժմանն օգնողին, սովածին ուտելիք նվիրողին, պահիր ու պահպանիր, որ մեր երկրում բարեպաշտ մարդիկ ավելի շատ լինեն, քան անտարբերությամբ մեղք գործողները։

Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 4547

Մեկնաբանություններ