ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Կփոշիանան նիկոլենք ու ազգս կվերադառնա իր արմատներին, նորից ձեռք կբերի իր ոգին

Կփոշիանան նիկոլենք ու ազգս կվերադառնա իր արմատներին, նորից ձեռք կբերի իր ոգին
31.03.2025 | 12:36

Հականիկոլականներին` աչքի լույս։

Ընդդիմադիր ընտրողներին` շնորհակալություն։

Նիկոլականներին` ցավակցություն։

Սկսվեց նիկոլի թախտից գլորումը։

Ես էությամբ չար չեմ, խղճից էլ շատ բարակ եմ, բայց կուզեմ նիկոլն աստիճաններից հատ֊-հատ գլորվի և ամեն աստիճանի վրա մի կողը ջարդի։ Ջարդի ու տնքա ցավից։ Մեզնից` արցախցիներից բարձր տնքա, գուցե մեր ցավը զգա, հասկանա, թե սրտի ցավը, կարոտի ցավը, կորստի ցավն ինչ ցավ է։

Հիմա մնում է ընդդիմադիրները միանան։

Չհիասթափեցնեք մեզ, հարազատներս։

Չմոռանաք, ձեր շնորհիվ, պատմությունում կգրվի` նիկոլի թիվը Գյումրին գլորեց։

Տատս ասում էր` նիկոլի թվին ( Նիկոլայ ցարի) ճակատնոցիս ոսկիներից ամեն մեկը մի օճառի հետ փոխում էի, որ թոռներս ոջիլ չընկնեն։

Ախ տատ, թե իմանայիր այս նիկոլի թվին, ի՛նչը ինչի դիմաց կորցրինք։ Երկիր կորցրինք, տուն-տեղ կորցրինք, տատ։

Այսօր մի չհայի լսեցի։

Ասում է` արցախցիները դուրս են եկել ստամոքսակռվի` 40+10 են ուզում, հոսանքի փող են ուզում, չեն էլ ամաչում։

Տո՛, ա՛յ ոչնչություն, արցախցին տասն ամիս սոված դիմացավ, քանի ժամ կդիմանաս դու։

Ասում է` իմ հոսանքը ամիսը բռնում է 40 հազար, էդ ձերն ինչի է 90 հազար բռնում։

Այ տխմար, դու երևի հարմարավետ բնակարանում, բաքսին միացրած ապրում ես։Արցախցին նկուղներում է ապրում` ցուրտ ու խոնավ, այդ տուն կոչվածը տաքացնում է սովորական ջեռուցիչներով, գումարած դրան` 150-300 հազար վարձ է տալիս, տխմար։

Այս մարդկանց, արցախցիների հանդեպ ունեցած ատելությունն ուտում է արդեն իրենց։

Փառք Աստծո, որ այդ կատեգորիայի թափթփուկները քիչ են։

Ազգիս իսկական հայերը մեր կողքին են, մենք էլ իրենց, որովհետև մեկ ազգ ենք, մեկ հոգի ու մեկ մարմին։

Ոչինչ, կփոշիանան նիկոլենք ու ազգս կվերադառնա իր արմատներին , նորից ձեռք կբերի իր ոգին։

Աննա ԱՅՎԱԶՅԱՆ

Դիտվել է՝ 2231

Մեկնաբանություններ