ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Թարգմանաբար...

Թարգմանաբար...
03.04.2025 | 07:29
Այս զարմանահրաշ պարզաբանումը թարգմանաբար նշանակում է հետևյալը.
«Թանկագի՛ն բարեկամներ,
Մենք ոչ թե Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարություն ենք, այլ նիկոլ փաշինյանի հաստատած հակահայ ու հակաիրավական ռեժիմի զինված պահակախումբ։ Ուստի երբ որ պետք է՝ պատրաստ ենք օրենքի խախտմամբ ուժ կիրառել ռեժիմի խաթրին կպնող մարդկանց նկատմամբ, նվաստացնել, ստորացնել, խոշտանգել նրանց։ Մենք անպատժելի ենք ու ինչ անում ենք՝ լավ ենք անում։ Ձեզ էլ մաղթում ենք հանգիստ սպասել 2026 թվին ու հուսալ, որ կկարողանաք մեզ հաղթել արդար ու ցիվիլ պայքարում։ Խելոքներ։»
նիկոլերենից թարգմանությունը՝ Ռ.Մելիքյանի
Ռուբեն ՄԵԼԻՔՅԱՆ
Դիտվել է՝ 2750

Մեկնաբանություններ