Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

Սեփական դավաճանությունը քողարկելուն ուղղված ճարտասանություն

Սեփական դավաճանությունը քողարկելուն ուղղված ճարտասանություն
16.04.2025 | 14:02

Էն, որ պնդում էին, թե Սահմանադրության փոփոխության շահառուն Ադրբեջանը չի, էն, որ ասում էին, թե իբր Ադրբեջանի պահանջով չեն ուզում փոխել Սահմանադրությունը, էն, որ ասում էին, թե իբր Անկախության հռչակագրին հղման մասը չի հանվելու, բա սրա՞ն ինչ կասեն։

Կներեք, բայց դուք, ովքեր դեռ շարունակում են խաբել ժողովրդին, ընդամենը Ադրբեջանի, ցեղասպան Ալիևի գործակիցներ եք։

Բոլորը, ովքեր պաշտպանում են Սահմանադրության փոփոխման անվան տակ Անկախության հռչակագրից հրաժարումը, Ալիևի գործակիցներ են, մնացածն ընդամենը սեփական դավաճանությունը քողարկելուն ուղղված ճարտասանություն է։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 3083

Մեկնաբանություններ