Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Աչքի լույսի պես պահպանենք ազգային ինքնությունը

Աչքի լույսի պես պահպանենք ազգային ինքնությունը
20.04.2025 | 18:19

Օրվա խորհրդով. թե ինչու են լրջագույն ռեսուրսներով թիրախավորել մեր ազգային ինքնությունը՝ որպես «սև աշխատանք» կատարողների ներգրավելով հենց ծագումով հայ մեծաքանակ դեմքերի, յուրաքանչյուրի համար պետք է պարզ լինի։ Հայի ազգային ինքնությունը առանձնանում է իր կատարյալ ինքնատիպությամբ, ինքնաբավությամբ ու համալիրությամբ, ինչն էլ սեփական ամբողջական դիմագիծ չունեցող էթնիկ խմբերի համար չափազանց գրավիչ է դարձրել ցանկացած կեղծիքների ու իրավիճակային սուտ սպառնալիքների դիմելով, հայի հոգևոր և մշակութային արժեքների յուրացման մոլուցքը։

Այնուամենայնիվ, քաղաքակրթության ներկա հակասական փուլում մենք ինչո՞ւ պետք է աչքի լույսի պես պահպանենք ազգային ինքնությունը, արդյո՞ք այն այդչափ կարևոր է։

Ազգի ինքնությունը Աստծո շնորհն է, որից հրաժարվելով կամ անգամ անփույթ վերաբերելով, մենք մեր ապագա սերնդին հավերժ զրկում ենք իր անցյալի հզոր հոգևոր, գիտակրթական ներուժից, թմրամոլության, այլասերվածության, մոլախաղերին և այլ արատներին ընդդիմանալու ներքին մղումից, այս բարդագույն ժամանակներում իր մարդկային անհատականությունն ունենալու նվազագույն որակներից։ Պահպանելով ազգային ինքնությունը՝ դուք հազարապատիկ անգամ ավելի հուսալի եք դարձնում ձեր այն սերնդի կյանքը, որի համար այդչափ թանկ եք վճարում:

Գևորգ Դանիելյան

Դիտվել է՝ 5689

Մեկնաբանություններ