ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Նույն «լայթ Նիկոլն» է

Նույն «լայթ Նիկոլն» է
20.05.2025 | 11:10

Հայաստանյան քաղաքական դաշտը երբեք քաղաքական «հաճախորդների» պակաս չի ունեցել։ Այսօր այդ «բարի» ավանդույթը շարունակվում է՝ այս անգամ մոդեռն փաթեթավորմամբ։

Վերջին օրերին լրահոսի թրենդային թեման դարձել է Նիկոլի իմպիչմենտի գործընթացի շուրջ ձևավորված դիսկուրսը, որի «թագն ու պսակը» Աղազարյան-Ասլանյան դուետի՝ Մարուքյան Էդմոնին որպես վարչապետի թեկնածու առաջադրելու գաղափարն էր։

Էդմոնը, ով երկար ժամանակ Նիկոլի «սազանդարն» էր ու առանց քննարկման կատարում էր նրա հրահանգները, ի դեպ, «արտակարգ ռեժիմով», հիմա որոշել է հեռանալ շեֆի ստվերից և ներկայանալ որպես «թունդ» ընդդիմադիր։ Ավելին, դառնալով «անտինիկոլ», նա կարծես մոռացել է, թե ինչպես էր Նիկոլի հպատակության տարիներին գլխահակ ու սրտանց արդարացնում Արցախի հանձնումը՝ տարօրինակ, երբեմն անհոդաբաշխ տեքստերով, որոնք իրականության հետ որևէ կապ չունեին։ Դրան զուգահեռ՝ տեքստի ու խոսքի մեջ 100 անգամ «պարոն վարչապետ», «պարոն վարչապետ» ասում:

Հիմա նա փորձում է ներկայանալ որպես «Նիկոլի դեմ պայքարի առաջամարտիկ» և ազգի «փրկիչ»՝ մոռանալով, որ գեղիցը մարդ կա։ «Պատիվ ունեմ» խմբակցության երեկվա հայտարարության մեջ նշված «Նիկոլին՝ Նիկոլ 2-ով» փոխարինելը բնավ Հանրապետականի օրակարգը չէ (սա՝ ի գիտություն բոլորին)։ Այսինքն՝ եթե խոսվում է անվստահության գործընթաց սկսելու մասին, դա չի նշանակում, որ պետք է առաջինը հանդիպած պատահական որևէ մեկին գտնենք ու բերենք՝ դարձնելով նոր պատուհաս։

Ի վերջո, ինչո՞վ է Էդմոնը տարբերվում Նիկոլից (նույնիսկ սանրվածքներն են նույնը)։ Ըստ էության՝ թե՛ մտածողությամբ, թե՛ նարատիվներով նա նույն «լայթ Նիկոլն» է, ում ՔՊ-ական ծերուկները հիմա ռեբրենդինգի են ենթարկում։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 1438

Մեկնաբանություններ