ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Բա չեք ուզու՞մ Բայրամովին խելք սովորեցնել

Բա չեք ուզու՞մ Բայրամովին խելք սովորեցնել
22.05.2025 | 14:33

Պարոն Միրզոյան, կարծում ենք` տեղյակ եք, որ Անկարայում ընթանում է ֆորում, որը պահանջում է իրացնել ադրբեջանցիների «արևմտյան Ադրբեջան» (իմա՝ ՀՀ ինքնիշխան տարածք) «վերադարձի իրավունքը»։

Բա չեք ուզու՞մ Բայրամովին խելք սովորեցնել, թե «Էդ օրակարգը այլևս չի կարող շարունակվել էն պարզ պատճառով, որ էնտեղ (այս դեպքում՝ ՀՀ ինքնիշխան տարածքում) մարդ (այս դեպքում՝ թուրք) չի ապրում, հայություն (այս դեպքում՝ թրքություն) չկա, որի իրավունքների մասին խոսենք»։

Թե՞ ձեր այս հանճարեղ, դարակազմիկ տեսությունը միայն առնչվում է Արցախի Հանրապետության ինքնորոշման և արցախահայության վերադարձի իրավունքներին։

Կարէն ԽԱՆԼԱՐԵԱՆ

Դիտվել է՝ 1662

Մեկնաբանություններ