ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Թուրքն ու ազերը մեր թշնամին են ու հիմա կեղծիքով են ուզում տիրանալ մեր երկրին

Թուրքն ու ազերը մեր թշնամին են ու հիմա կեղծիքով են ուզում տիրանալ մեր երկրին
23.05.2025 | 10:14

Թուրքիան ու Ադրբեջանը վաղուց են անցել Հայաստանը զավթելու պլան Բ-ին, պատերազմից հետո առանց կրակոցի։

Անցնում են ազերներ բնակեցնելով մեր հողերը զավթելու փուլին;

Ընտրական ամենակարեւոր կարգախոսներից պետք է լինի՝ ոչ մի թշնամի մեր երկրում։

ՈՒ թող պատահական չթվա դպրոցի պատմության ուսուցչի բարեկամական դիֆիրամբն ազերին:

Սրանք աթոռին մնալու համար էդ էլ են քարոզում։

Առայժմ՝ թաքուն։

Պետք է հակառակը քարոզել. զգոն լինենք, թուրքն ու ազերը մեր թշնամին են, ու հիմա կեղծիքով են ուզում տիրանալ մեր երկրին, մեզ էլ ինչ կանեն՝ գիտեք։

Ռուզաննա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1378

Մեկնաբանություններ