Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Գերագույն դավաճանի ասածը մաքուր սրբապղծություն է

Գերագույն դավաճանի ասածը մաքուր սրբապղծություն է
09.06.2025 | 11:47

Էս անբարոյականի վաստակը կասկածի տակ է դնում Առաքելական ու Առաքելահաստատ մեր Եկեղեցու իշխանության աղբյուրը։ Որ է Աստված։

Եկեղեցում իշխանությունը չի կարող պատկանել ժողովրդին, քանզի Եկեղեցին հիմնել է ինքը՝ Քրիստոս, իսկ Հայ Եկեղեցու նվիրապետությունը գլխավորում է Աստծո Օծյալը՝ Ամենայն Հայոց Հայրապետը։

Գերագույն դավաճանի ասածը մաքուր սրբապղծություն է։

Նա փորձում է Հայ Եկեղեցին վերածել մի նոր «Կյանքի խոսք»-ի։

Ռուբեն ՄԵԼԻՔՅԱՆ

Դիտվել է՝ 968

Մեկնաբանություններ