«Նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ ՀՀ տարածքով Ադրբեջանից դեպի Նախիջևան երթուղին պետք է վերահսկվեր ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության կողմից, սակայն այդ պայմանավորվածությունն այժմ սպառնալիքի տակ է։ Սա Ռուսաստանի վերջին մեծ խաղաքարտն է տարածաշրջանում: Դա նրանց թույլ է տալիս վերահսկել առևտրային ուղիները և օգտագործել լծակներն ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ հարաբերություններում։ Այդ խաղաքարտի կորուստը լուրջ հարված կլինի»,- գրում է բրիտանական The Telegraph-ը:                
 

«Ռադ եղեք, խնդրում եմ»

«Ռադ եղեք, խնդրում եմ»
17.06.2025 | 11:23

Շիրակի, Արագածոտնի, Լոռու, Տավուշի մարզերում երկու օր է՝ տարերային աղետ է. սաստիկ կարկտահարություններ, ուժգին քամիներ, փոթորիկներ, կարելի է ասել, նաև՝ պտտահողմ:

Կան վիրավորներ: Հարյուրավոր մարդիկ են տուժել՝ ենթակառուցվածքներ են վնասվել, էլեկտրահաղորդման գծեր, տների տանիքներ, կտրուրներ են վնասվել, այգիներ ու դաշտեր են տուժել, բերքն է վարի գնացել...

Ու ի՞նչ:

Կառավարություն կա, գոնե անվանապես: Ոչ ձեն, ոչ ծպտուն: Հակակոռուպցիոն են, կներեք, տռցնում, հոգևորականների կուսակրոնություն են տժժցնում, չեխիաներում «խաղաղության խաչմերուկ» են տուֆտում...

Ուրեմն, կողքներս պատերազմ ա, ի՜նչ անվտանգության խորհրդի նիստ, ինչ բան...

Երկրի առնվազն 30-35 տոկոս տարածքը բնական աղետի ա բախվել, կառավարության ի՞նչ արտակարգ նիստ, ինչ օպերատիվ շտաբի ձևավորում, ինչ հանձնաժողով, ինչ վնասների պարզում:

Սրանք համակողմանիորեն անպիտան: Համակողմանիորեն:

Կինոյի ջենտելմենի նման ասեմ. «ռադ եղեք, խնդրում եմ»:

Հա, արա, հա՛, թող երկիրը ղեկավարեն նրանք, ովքեր կարողանում են դա անել, ովքեր գիտեն, թե ինչը որից հետո է, ովքեր գիտեն, թե ոնց են զորակոչային պլան իրականացնում, այլ ոչ թե ասում են՝ տնից կասկեքը վերցրեք, հելեք կռվի: Թող երկիրը կառավարեն ստից ու տուֆտա ժողովրդավար չձևացող, սաղմոսային կեղծավոր ստատուսներ չգրող, բայց ոռի վիճակներում գլուխները բարձի տակ չկոխող, այլ գո՛րծ անող, էդ կառավարման համակարգը «հավսար-զգաստ» վիճակում պահող ու աշխատեցնող, խելքը գլխին հայ մարդիկ:

Զզվել ու հոգնել եմ էս աղանդավոր, թրքաչստիկ, բեզատչյոտնիկ, բաստարդ, ծայթանձն ու կանաչի ծախող թուրքի բաջու նման ղժղժացող բոսյակներից ու դրանց «կառավարումից», ավելի ճիշտ՝ կառ-ավերումից:

Մենք երկրի ղեկավար ենք ունեցել, որ որևէ պաշտոնյայի, եթե մի թեթև խիստ էր նայում, հարցը կես րոպեում կարգավորվում էր:

Ինձ պետք չեն կառավարիչներ ու նախարարներ, որ համ անգրագետ են, համ մասնագիտորեն անպիտան, համ էլ մարդկայնորեն հակամարդ ու դավաճան: Ինձ պետք չեն կառավարողներ, որ էնքան տուպոյ են, որ 7 տարի նույն դասարանում են մնում:

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 873

Մեկնաբանություններ