Առնվազն կովկասյան ճակատում Ռուսաստանը կրում է խորը և համապարփակ պարտություն։ ԵՎ եթե Ռուսաստանը հույս ունի Վրաստանի միջոցով որոշակի կոնֆիգուրացիա փոխել, ապա դա ևս չի աշխատելու։
Ռուսաստանի փոխարեն Հարավային Կովկասում հաստատվում է Թուրքիան Արեւմուտքի հովանավորությամբ։
Իրանը ևս հարավկովկասյան հարթության մեջ կրում է խորը ռազմավարական պարտություն։
Այլ հարց է, որ դասավորվող նոր կոնֆիգուրացիան էապես հակառակ է Հայաստանի ազգային երկարաժամկետ շահերին։ Ավելին` մահացու հարված է Հայաստանի երկարաժամկետ շահերի համար։
Արա ՊՈՂՈՍՅԱՆ