«Նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ ՀՀ տարածքով Ադրբեջանից դեպի Նախիջևան երթուղին պետք է վերահսկվեր ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության կողմից, սակայն այդ պայմանավորվածությունն այժմ սպառնալիքի տակ է։ Սա Ռուսաստանի վերջին մեծ խաղաքարտն է տարածաշրջանում: Դա նրանց թույլ է տալիս վերահսկել առևտրային ուղիները և օգտագործել լծակներն ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ հարաբերություններում։ Այդ խաղաքարտի կորուստը լուրջ հարված կլինի»,- գրում է բրիտանական The Telegraph-ը:                
 

Նամակ բանտից

Նամակ բանտից
15.07.2025 | 11:35

Սիրելի հայեր,

ցանկանում էի երկար, հանգամանալից, փաստարկված ներկայացնել օրվա իշխանությունների «Սրբազան պայքարի» ակտիվիստների, Բագրատ և Միքայել Սրբազանների և առհասարակ ազգային ուժերի ներկայացուցիչների, նվիրյալ հայերի ձերբակալությունները, սակայն որոշեցի գրել հակիրճ երկարը թողնելով ուրիշ առիթների:

Ձերբակալությունների նպատակն է թշնամու նոր կամ ընթացիկ զիջումներին ընդառաջ ճնշել հայի պայքարի ոգին, ազատ ապրելու իրավունքը, անկախ հայրենիք ունենալու բաղձանքը, պղծելու մեր հավատքի տաճարը Սուրբ Էջմիածինը:

Քրեական գործն ամբողջովին սուտ է, կեղծ, անօրինական, անհիմն, սարքած:

Պետական իշխանության համակարգը թշնամիների թելադրանքով և ծրագրով ծանր մեղադրանքներ է(ահաբեկչություն, իշխանության զավթում) է կիրառում, ձերբակալում «Սրբազան պայքար» շարժման մասնակիցներին, ազգային քաղաքական ուժերի ներկայացուցիչներին, նվիրյալ հայերին:

Ես կսպասեմ արդարադատությանը, սրանով մեզ չեն վախեցնի։

Հայեր ջան, այս բռնաճնշումներով մեզ չեն կարող ստիպել դադարեցնել հանուն մեր երկրի, մեր սերունդների, մեր հավատքի, մեր իրավունքների պայքարը:

Կեղծ խաղաղության անվան տակ թշնամին փորձում է խլել մեր երկիրը ամբողջությամբ, ամեն օր, իսկ մեր տգետներն ու դավաճանները հավատում և համագործակցում են նրանց հետ:

Մենք պետք է պայքարենք առանց հուսահատվելու, վճռականորեն ընթանանք մեր ճշմարտության ճանապարհներով: ԱՍՏԾՈՒՆ մեր հոգիներում ապրեցնելով, Նրա առաջնորդությամբ, հավատքով, զենքը, բահը, գրիչը մեր ձեռքերում պաշտպանենք մեր հայրենիքը, ապրելու մեր իրավունքը քրտնաջան աշխատելով և ստեղծագործելով:

Սիրելի հայեր, վտանգը շատ մեծ է:

Թշնամին ատամները սրած հոշոտում է մեր սահմանները: Պետք է լինենք զգոն, համախմբված, պայքարենք, թե բանտերից, թե ազատության մեջ, թե սահմանի վրա պաշտպանելով հայրենիքը, թե փողոցներում, թե խորհրդարանում։

Պայքարը պետք է լինի ամենուր։

Իմ սիրելի դաշնակցական ընտանիք, «Սրբազան պայքարի» ընկերներ մենք ստեղծման օրվանից պայքարել ենք հայկական պետությունը վերականգնելու փափագով և մեծ կորուստների գնով, զոհողություններով ու զոհաբերություններով հասել ենք նպատակին, այնուհետև պայքարել ենք հայրենիքի մասունքները հետ բերելու համար:

Այդ ճանապարհին շատ հզոր, նվիրյալ ընկերներ ենք կորցրել։

Բանտերում ու զնդաններում տասնյակ տարիներով տառապել են մեր ընկերները:

Այսօր էլ Բաքվի բանտերում են գտնվում մեր հայրենակիցները։

Իմ՝ հայաստանյան բանտում գտնվելը չնչին զոհողություն է տասնյակ հազարավոր զոհվածների և վիրավորների կյանքի համեմատ:

Մի մտածեք մեր մասին, հատկապես ասեմ, որ այստեղ էլ լավ հայեր կան, թե բանտապահների, թե կալանավորների մեջ:

Մենք անկեղծ զինվոր ենք...

Փառքը ԱՍՏԾՈՒՆ, կյանք Նրա ժառանգներին՝ հայերին և հավերժություն Նրա ժառանգությանը Հայաստանին։

Իգոր ՍԱՐԳՍՅԱՆ

Անազատության մեջ գտնվող ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ազատամարտիկ

Երևան քրեակատարողական հիմնարկից

Դիտվել է՝ 348

Մեկնաբանություններ