Երեկ մի գրառում կարդացի ու անմիջապես արձագանքեցի։ Բայց քանի որ այդ նույն կարծիքն ամուր նստած է շատերի, թերևս հազարավորների մեջ, որոշեցի այդ մասին կիսվել։
Իմ ֆեյսբուքյան հարգելի ընկեր Մնացական Մուրադյանը գրել է. «Եթե կարծում եք, թե
խեղկատակն է որոշողը,
ապա՝ չարաչար սխալվում եք»։
Իմ արձագանքից հետո նա պատասխանել է, որ սույն «չարիքը չարորակ ուռուցքի երևացող մասն է, որը բազում մետաստազներ է տվել իշխանության բոլոր կառույցներում», որ «ընդդիմություն կոչվածը» սխալներ է անում և այլն։
Նրա այդ տողերի հետ լիովին համամիտ եմ, բայց գրառման հետ` ոչ։
Կրկնում եմ` քանի որ հազարավորներն են կիսում ընկերոջս կարծիքը, բացատրեմ, թե ինչու համաձայն չեմ։
Թե դրսում որ թուրքը ՀՀ գլխավոր չարիքին ինչ է հուշում, թե նա ազերթրքերի սցենարով է առաջնորդվում, եվրապոռնկանոցի, ֆրանսիական մակարոնի կնոջ, թե ծերուկ թրամպի շան կամ կատվի, դա էական չէ, մեզ համար որևէ նշանակություն չունի։ Կարևորն այն է, որ Հայաստանում ինքը` այդ հրեշն է որոշողը, ինքն է որոշում կայացնողը։
Դա չի նշանակում, որ այստեղ ինքն ամենազոր է, այլ պարզապես նրան դիմադրող ոչ ոք չկա, ոչինչ չկա, որևէ ուժ չկա, անապատ է։
Հավաստան դարձած այս անտերանոցում ինքն է ղեկավարում պարահանդեսը։
Որ վաղը գլխին փչի մեն-մենակ մտնել մի ինչ-որ Մուկուչի տուն ու բռնաբարել նրա կնոջը, Մուկուչը չի դիմադրելու։ Պատի տակ նստելու է և ողբա հայի իր դաժան ճակատագիրը։ Եթե երկրում դիմադրության նշույլ լիներ, նա այսօր այլ տեղ կլիներ կամ ընդհանրապես չէր լինի։
Եթե մեկը գտնվի ու որոշի նրան ոչևս անել աթոռից, ոչ մակարոնն է գալու նրան պաշտպանի, ոչ Հռոմի պապը։ Նրա հենարանը երկրի ներսում է, որ կոչվում է «խորհրդարանական ընդդիմություն» պարազիտակույտ, մենթա-դատական համակարգ և այլն։
Այնպես որ, խոսքս ուղղում եմ ակնարկածս հազարավորներին` մի պատճառաբանեք, որ իբր ճիվաղը դրսում հզոր թիկունք ունի, չորքոտանի չեբուրաշկայի ասած իբր դրսում հզոր ուժեր են նրան պաշտպանում։
Այո, շատ-շատերին, հատկապես մեր ոխերիմ թշնամուն ձեռնտու է նա, բայց նրանք ընդամենն օգտվող են։ Հայաստանն ի՛նքը պիտի ազատվի իր չարորակ ուռուցքից։
Վարդգես ՕՎՅԱՆ