ՌԴ-Ադրբեջան հարաբերություններում առկա սրացումն ու ճգնաժամային իրողությունները չափազանց կարևոր են ՀՀ արտաքին քաղաքականության մշակման և իրականացման գործում: Ինչու՞, թերևս բացատրելու կարիք էլ չկա: Երկու երկրների միջպետական հարաբերություններն ուղեկցող լարվածության մեջ ցանկանում եմ առանձնացնել մեկ դրվագ: Մոսկվան հետխորհրդային պետությունների հետ հարաբերություններում կիրառում է իր երկրում հաստատված սփյուռքի գործոնը: Եթե նկատել եք՝ ՌԴ ադրբեջանական մոտ երեք միլիոնի հասնող համայնքը, իր տնտեսական, մշակութային, լոբբիստական և այլ կառույցներով, առաջինը ենթարկվեց սահմանափակումների: Եվ սա լրիվ կանխատեսելի էր, այլ կերպ չէր էլ կարող լինել: Հիմա ասածս ինչ է հուշում: ՌԴ-ի հետ հարաբերություններում տարրական տրամաբանությունը հուշում է, որ ցանկացած սրացում առաջինը բարդացնելու է ռուսահայ համայնքի մեր հայրենակիցների դրությունը: Եթե Ադրբեջանում տասը միլիոնից ավելի բնակչություն կա, և Ռուսաստանի համայնքը կազմում է դրա մեկ երրորդը, ապա ՌԴ-ում ավելի շատ հայ է ապրում, քան՝ Հայաստանում: Հիմա ցանկանում եմ հասկանալ «հայրենասեր»,«ազգասեր», «ինքնիշխանություն թմբկահարող», «ժողովրդավարասեր» և արևմտամետ հակառուս փորձանքագետները և նրանց հարթակ տրամադրող լրատվամիջոցները երբևիցե մտահոգ եղե՞լ են երեք միլիոն ռուսաստանաբնակ հայերի ճակատագրով: Գուցե գրանտակերությունն ավելի՞ կարևոր է, քան՝ մարդկային ճակատագրերը:
Գարիկ Քեռյան