«Նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ ՀՀ տարածքով Ադրբեջանից դեպի Նախիջևան երթուղին պետք է վերահսկվեր ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության կողմից, սակայն այդ պայմանավորվածությունն այժմ սպառնալիքի տակ է։ Սա Ռուսաստանի վերջին մեծ խաղաքարտն է տարածաշրջանում: Դա նրանց թույլ է տալիս վերահսկել առևտրային ուղիները և օգտագործել լծակներն ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ հարաբերություններում։ Այդ խաղաքարտի կորուստը լուրջ հարված կլինի»,- գրում է բրիտանական The Telegraph-ը:                

Նիկոլ հայադավի պետական դավաճանությունը սողացող բնույթ ունի, մնալով անպատիժ, այն շարունակվում է. 3

Նիկոլ հայադավի պետական դավաճանությունը սողացող բնույթ ունի, մնալով անպատիժ, այն շարունակվում է. 3
15.07.2025 | 19:34

Սկիզբը՝ այստեղ

Աբու Դաբիում (Արաբական Միացյալ Էմիրություններ) հուլիսի 10- ին Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող, հայերիս ու Հայաստանի թիվ 1 ներքին թշնամի Նիկոլ հայադավի և մեր արտաքին թշնամիներից Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման արդյունքներով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների գրեթե նույնական մամուլի հաղորդագրություններում որևէ խոսք չկա ինչ- որ փաստաթղթի ստորագրման մասին: Սակայն…

Հայաստանի ԱԳՆ մամուլի հաղորդագրությունում նշված է, որ «Երկրների ղեկավարները, նշելով սահմանազատման գործընթացում գրանցված առաջընթացը, հանձնարարել են համապատասխան պետական հանձնաժողովներին շարունակել գործնական աշխատանքն այդ ուղղությամբ»:

Նույնի վերաբերյալ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի հաղորդագրությունում նշված է. որ երկու երկրների առաջնորդները, «գնահատելով սահմանների սահմանազատման գործընթացում ձեռք բերված հաջողությունները, հանձնարարել են համապատասխան պետական հանձնաժողովներին շարունակել գործնական աշխատանքը այս ուղղությամբ»։

Բնականաբար, հարց է առաջանում՝ սահմանազատման գործընթացում գրանցված այդ ի՞նչ «առաջընթացի» մասին են նշել Նիկոլը և Ալիևը, սահմանների սահմանազատման գործընթացում ձեռք բերված ո՞ր «հաջողություններն» են գնահատել՝ նախկինո՞ւմ, թե հենց Աբու Դաբիում հուլիսի 10- ին գրանցված, ձեռք բերված, որը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարությունների մամուլի հաղորդագրություններում անորոշ ձևակերպմամբ սքողել են: Եվ երկրորդ հարցը՝ եթե Աբու Դաբիում գրանցված «առաջընթացը», ձեռք բերված «հաջողությունները», ապա ինչպե՞ս է արտահայտվել դրանց գրանցումը, ձեռք բերումը՝ բանավո՞ր պայմանավորվածությամբ, թե գրավոր ինչ- որ փաստաթղթի ստորագրմամբ:

Նշենք նաև, որ ըստ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Թուրքիան ուշադրությամբ հետևել է Աբու Դաբիում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններին, ինչը հուշում է, որ Էրդողանը, Թուրքիան նշված բանակցություններից ինչ- որ գործնական արդյունք են ակնկալել:

Ըստ համացանցի հայաստանյան տիրույթում մի շարք հրապարակումների, Նիկոլը Աբու Դաբիում Ադրբեջանին է հանձնել թե՛ պատմականորեն, թե՛ իրավական առումով, թե՛ փաստացիորեն Հայաստանին պատկանող Տիգրանաշենը, առնվազն տվել է Արարատի մարզում գտնվող Տիգրանաշենն Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ իր սկզբունքային համաձայնությունը, իսկ երկու պետությունների համապատասխան պետական հանձնաժողովներին սահմանազատման ուղղությամբ գործնական աշխատանքը շարունակելու հանձնարարականը նպատակ ունի գործնականում իրականություն դարձնել Տիգրանաշենի հանձնումն Ադրբեջանին:

Ադրբեջանին Տիգրանաշենի հանձնումն աղետալի հետևանքներ կունենա Հայաստանի համար (տես՝ https://168.am/2025/07/11/2245006.html , https://news.am/arm/news/813302.html , https://hraparak.am/post/fdd37d2a2fa959a8ca53fd6105d8de5c , https://news.am/arm/news/894259.html )՝ թշնամի պետությանը հնարավորություն ընձեռելով ցանկացած պահի Վայոց Ձորն ու Սյունիքն արագորեն կտրել Հայաստանի մնացած մասից, այնուհետև բռնազավթել Հայաստանի ողջ տարածքը, ներառյալ՝ Երևանը, և իրականություն դարձնել Իրևան անվանելու և տիրելու Ալիևի և այլ ադրբեջանցիների հայտնի երազանքը (տես՝ https://mamul.am/am/news/331289 , https://www.aysor.am/am/news/2024/01/11/%D5%A1%D5%AC%D5%AB%D6%87-%D4%B5%D6%80%D6%87%D5%A1%D5%B6/2210043, https://am.irevanaz.com/index.php?newsid=10048 ):

Նիկոլ հայադավը Տիգրանաշենն Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ Աբու Դաբիում Ալիևի հետ ավելի քան 5 ժամ տևած հանդիպման ընթացքում ինչ- որ փաստաթուղթ ստորագրե՞լ է, կամ Ալիևի հետ բանավոր կերպով պայմանավորվե՞լ է Տիգրանաշենի հանձնումն առաջիկայում իրականություն դարձնելու վերաբերյալ՝ չգիտենք, բայց այն, որ այս շատ զգայուն և ողջ հայությանը հետաքրքրող թեմայի շուրջ Նիկոլ հայադավը, Հայաստանի ԱԳՆ- ն, կառավարության մամուլի ծառայությունը, վարչապետի պաշտոնը զբաղեցնողի մամուլի քարտուղարը լռում են, առ այսօր հանդես չեն եկել որևէ հերքմամբ, շատ ավելի խոսում է իրականությանը տվյալ տեղեկատվության համապատասխանելու, քան թե չհամապատասխանելու մասին, մանավա՛նդ, եթե նկատի ունենանք նաև ս. թ. մարտին հրապարակված հետևյալ տեղեկատվությունը :

Ավելին. վերոնշյալ հղմամբ տեղեկատվությանը ծանոթանալուց հետո երբ կարդում ենք Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանի մամուլի հաղորդագրությունը («Արձանագրում ենք նաև, որ Խաղաղության օրակարգի իրացման վերաբերյալ ՀՀ Կառավարության ունեցած պատկերացումներին Հայաստանի հանրությունը ծանոթ է, և Աբու Դաբիում արտահայտված բոլոր դիրքորոշումները տեղավորվում են այդ ռազմավարությունների մեջ…»), պատկերն ավելի է ամբողջանում:

Երբ պետական դավաճանության մեջ հանրորեն մեղադրվող Նիկոլ հայադավի կամակատար արտգործնախարարության մամուլի քարտուղարը նույն հաղորդագրությամբ հայտարարում է՝ «Նաև հարկ ենք համարում արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունը նույնպես Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված, և հաստատում ենք, որ այն կարող է խաղաղության գործընթացի հետագա իրացման լուրջ հիմք հանդիսանալ», ապա թեկուզ միայն դրանից ինքնին պարզ է արդեն, որ վերոնշյալ հանդիպումը հաջողված է ոչ թե Հայաստանի, այլ Ադրբեջանի համար, մանավանդ, որ ավելի վաղ հենց Ադրբեջանն է հանդիպումը հաջողված համարել: Բացառված է, որ թշնամի պետությունը Հայաստանի համար ոչ թե ձևականորեն, այլ իրականում օգտակար արդյունքներով հանդիպումը հաջողված համարի:

Վերոշարադրյալ մեր համոզմունքը հաստատում են նաև Նիկոլ հայադավի ինստագրամյան էջում ադրբեջանցիների կատարած գրառումները, որոնք նկատել և ֆեյսբուքյան իր էջում տվյալ գրառումների էկրանապատկերով ներկայացրել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատերերից Աննա Օգանեզովան:

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 264

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ