ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Մի ընկալեք տարիքը որպես սահմանափակում

Մի ընկալեք տարիքը որպես սահմանափակում
16.07.2025 | 14:00

1812-ին ԱՄՆ Մասաչուսեթսի բժշկական միության հիմնադրած, աշխարհի ամենահեղինակավոր և ամենաերկարակյաց «The New England Journal of Medicine» բժշկական ամսագիրը հրապարակել է ուսումնասիրություն, համաձայն որի, մարդը 60 տարեկանում նոր միայն հասնում է իր զգացմունքային ու մտավոր ներուժի գագաթնակետին, և այդ վիճակը կարող է պահպանվել մինչև 80 տարեկան հասակը:

Ըստ նյութի, կյանքի ամենաարդյունավետ տարիքը` 60-70 տարեկանն է, այնուհետև հաջորդում է` 70-80 տարիքը, իսկ երրորդ տեղում` 50-60 տարեկանն ընկած ժամանակահատվածն է: Աղբյուրը նշում է, որ մինչև 50 տարեկան մարդը դեռ չի հասել իր լիարժեք պոտենցիալին:

Ըստ ուսումնասիրությունների, Նոբելյան մրցանակակիրների միջին տարիքը 62 է,

աշխարհի խոշոր ընկերությունների տնօրենների կամ սեփականատերերի միջին տարիքը՝ 63: Ամերիկայի 100 խոշոր եկեղեցիների հովիվներ 71 տարեկան են, իսկ Հռոմի պապերի միջին տարիքը 76-ն է:

Ներկայումս աշխարհի բնակչության շուրջ 10%-ը 65 տարեկանից բարձր է:

Ըստ գիտնականների՝ կյանքի տևողությունը կախված է երկրի զարգացման աստիճանից ու սոցիալ-տնտեսական պայմաններից: Զարգացած երկրներում մարդիկ, որպես կանոն, ապրում են ավելի երկար։

Եթե դուք արդեն անցել եք 65 տարեկանը՝ սա ոչ թե կորստի, այլ նվաճման սահմանն է։ Դուք ձեր կյանքի լավագույն փուլում եք։ Ուշադրություն դարձրեք առողջությանը, պահպանեք ձեզ, և կարևորը՝ մի՛ ընկալեք տարիքը որպես սահմանափակում, այլ՝ որպես ներսից հասունացած ուժի դրսևորում։

Գրիգոր Գրիգորյան

Դիտվել է՝ 3493

Մեկնաբանություններ