Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Սա Փաշինյանի համար լինելու է ո՛չ թե խաղ գոնե 0-ական արդյունքով, այլ խաղ՝ բացասական սալդոյով

Սա Փաշինյանի համար լինելու է ո՛չ թե խաղ գոնե 0-ական արդյունքով, այլ խաղ՝ բացասական սալդոյով
17.07.2025 | 12:19

Սամվել Կարապետյանի դեմ սկսված զուտ քաղաքական հետապնդումները, որոնք սկսել են «ֆորմալացվել» այլ հնարված մեղադրանքներով, ո՛չ միայն անարդար են, այլև ուղերձ են աշխարհի հայությանը, թե այս իշխանության հետ ով անհամաձայնություն ունենա, պիտի կրկնի Սամվել Կարապետյանի ճակատագիրը։

Սրա հակառակ կողմը թերևս այն է, որ ժողովուրդը, որը անարդարությունների նկատմամբ ենթագիտակցական հակակրանք ունի, վերջնարդյունքում կանգնում է անարդարության պատճառով հալածվողի կողքին։

Սա Փաշինյանի համար լինելու է ո՛չ թե խաղ գոնե 0–ական արդյունքով, այլ խաղ՝ բացասական սալդոյով։

Անարդարության մասին չի՛ կարելի լռել։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 744

Մեկնաբանություններ