Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Եթե Իտալիայի մասով գործն արդեն գնացել է դատարան, ապա ի՞նչ է եղել ԱՄՆ, Ֆրանսիա, ՌԴ և Շվեյցարիա որդեգրությունների հարցը

Եթե Իտալիայի մասով գործն արդեն գնացել է դատարան, ապա ի՞նչ է եղել ԱՄՆ, Ֆրանսիա, ՌԴ և Շվեյցարիա որդեգրությունների հարցը
17.07.2025 | 12:46

Ես արդեն բավականին ժամանակ է ուսումնասիրում եմ երեխաների որդեգրություններին վերաբերող աղմկահարույց գործը: Մի շատ կարևոր հանգամանքի եմ սւզում անդրադառնալ.

2023 թվականին ՀՀ ԳԴ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Սամվել Հակոբյանն ասուլիսի ժամանակ հայտնեց, որ քննությամբ տվյալներ են ձեռք բերվել, որ, բացի Իտալիայից, երեխաների վաճառք է իրականացվել նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Ֆրանսիա, Ռուսաստանի Դաշնություն, Շվեյցարիա:

Մի կողմ եմ թողնում այն, որ անմեղության կանխավարկածը խախտելով, սույն պաշտոնյան մեղադրանքը որպես կայացած փաստ է ներկայացնում՝ թե բա վաճառք է իրականացվել, հիմա այլ հարցի եմ ցանկանում ուշադրություն դարձնել: Եթե Իտալիայի մասով գործն արդեն գնացել է դատարան, ապա ի՞նչ է եղել ԱՄՆ, Ֆրանսիա, ՌԴ և Շվեյցարիա որդեգրությունների հարցը:

Ինչքան փնտրեցի մամուլում այդպես էլ չգտա որևէ նյութ այդ երկրների որդեգրությունների վերաբերյալ , ինչպե՞ս է ստացվում, որ մամուլը հեղեղված էր դեպի Իտալիա որդեգրությունների վերաբերյալ զրպարտիչ նյութերով, իսկ մյուս երկրների մասով ոչ մի նյութ չես կարողանում գտնել, ոչ էլ հայտնի է, թե ինչ եղավ, ի վերջո, այդ քննությամբ ձեռք բերված տվյալների ճակատագիրը:

Ի՞նչ եղավ այդ 437 երեխաների ճակատագիրը, որոնք, ըստ դատախազության, ոչ թե որդեգրվել էին, այլ վաճառվել էին ԱՄՆ, Ֆրանսիա, ՌԴ, Շվեցարիա, ո՞ւր են նրանց կենսաբանական ծնողները, ի վերջո, եթե դեպի Իտալիա որդեգրված երեխաների մասով կա գոնե դատաքննություն, ապա դեպի մյուս երկրներ որդեգրված երեխաների մասով ինչո՞ւ է քար լռություն:

Անի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 567

Մեկնաբանություններ