Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

«Իրական Հայաստանի» նախաշեմին, կամ ինչու՞ է պետք պաշտպանել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին

«Իրական Հայաստանի» նախաշեմին, կամ ինչու՞ է պետք պաշտպանել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին
20.07.2025 | 12:29



Ինչպես նշել էի նախորդ հոդվածում՝ ՀԱԵ-ի նկտամամբ իշխանությունների հարձակումը մանրամասն մշակված ու պլանավորված է։

Սակայն, մենք պետք է հարցը դիտարկենք ավելի լայն կոնտեքստում և արձանագրենք, որ առհասարակ կայացած հատուկ ծառայությունները ունենում են մեծ ծրագիր՝ տարբեր բաղադրիչներով, ու Եկեղեցու դեմ իրականացվող օպերացիան ընդամենը մեկ բաղադրիչն է այն մեծ ծրագրի, որն իրականացվում է Հայաստանի դեմ։

Իսկ ո՞րն է այդ մեծ ծրագիրը․ դա կարող ենք կոչել պայմանական 2 անուններով՝ «Իրական Հայաստան», «Խաղաղության խաչմերուկ»։

Ի՞նչ է իրականում ներկայացնում իրենից «Իրական Հայաստան-Խաղաղության խաչմերուկը»․ դա քաղաքական, տնտեսական և մշակութային առումով Հայաստանի կլանումն է Թուրքիայի կողմից։ Ընդ որում, դա բացարձակապես չի նշանակում, որ Հայաստան պետությունը, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, դադարելու է գոյություն ունենալուց։ Պարզ ասած, ֆորմալ առումով Հայաստանը չի դառնալու Թուրքիայի մաս կամ, այսպես ասած, «վիլայեթ», սակայն պետք է փոխվի Հայաստան պետության բովանդակությունը։

Այս ծրագիրն իր գործնական փուլին է անցել, այսպես կոչված, «թավշյա հեղափոխությունից» նույնիսկ շատ առաջ և փուլ առ փուլ շարունակվում է մինչև այսօր (քանի որ թեման շատ բովանդակային է, ես այս գրառմամբ չեմ կարող անդրադառնալ ամբողջին)։

Ինչպես և նշել էի նախորդ հոդվածում, հատուկ ծառայությունները սովորաբար մարամասն ուսումնասիրում և վերլուծում են թիրախ հանդիսացող հասարակության աշխարհայացքը, արժեհամակարգը, կրթվածության մակարդակը, մշակութային կայունությունը ու ամենակարևորը՝ վարքը կենցաղում։

Բացի դրանից, ուսումնասիրվում են այն կառույցները, որոնք, որպես համակարգ, կարող են դիմադրություն ցույց տալ արտաքին ազդեցության դեպքում։

Ու հայ ժողովրդի պարագայում, գոյություն ունի 3 համակարգ, որը կարող է (էր) դիմադրություն ցույց տա (տալ)․

1. Հայաստան պետություն (Արցախը ներառյալ),

2. Հայ Առաքելական Եկեղեցի,

3. Որոշակի չափով՝ ՀՅԴ։

Համակարգված դիմադրություն ցույց տալու ընդունակ այլ կառույց հայ ժողովուրդը պարզապես չունի։

Հիմա, քանի որ Հայաստան պետությունը իր բոլոր պետական ինստիտուտներով արդեն իսկ վերահսկողության տակ է, ապա «Խաղաղության խաչմերուկ-Իրական Հայաստան» ծրագրի իրականացմանը կարող են խոչընդոտել ՀԱԵ-ն և որոշ չափով՝ ՀՅԴ-ն։ Հենց դա է ՀԱԵ-ի ու ՀՅԴ-ի իրական թիրախավորման պատճառը։

Իշխանության ցանկացած քարոզչական պատճառաբանություն՝ սկսած «չուլանացումից», վերջացրած «կուսակրոնությամբ» ու «ահաբեկչությամբ», ընդամենը քարոզչական տեխնոլոգիաներ են, ես կասեի՝ թատրոն, որոնք փորձում են քողարկել իրական նպատակը։

Եվ ցավոք սրտի, մանրամասն վերլուծած լինելով ներկայիս հայ հասարակության արժեհամակարգը, կենցաղային վաքագիծը ու կրթվածության աստիճանը, այդ քարոզչական քողարկումը իրականացնում են պարզագույն՝ վերը նշված թեզերի վրա, առանց մտահոգվելու, որ հասարակությունը մեծամասամբ «կուլ չի տա» նույնիսկ դրանք, ինչի ականատեսն ենք մենք և ինչի ականատեսը եղել ենք «թավշյա հեղափոխությունից» ի վեր։

(Այս թեման նույնպես այնքան բովանդակային է, որ մի ամբողջ գիրք գրելու դեպքում էլ հնարավոր չի լինի ամբողջությամբ ներկայացնել, ուստի ես փորձում եմ հնարավորինս սեղմ գրել):

Ամփոփելով՝ մենք պետք է արձանագրենք, որ մեր առջև կանգնած «համակարգը», որը ցանկանում է մեզ կլանել քաղաքական, տնտեսական ու մշակութային առումով, տիրապետում է ահռելի ռեսուրսների ու կազմակերպվածության, ինչպես նաև տասնամյակներ ի վեր պլանավոված ռազմավարության։ Ու եթե մենք ցանկանում ենք դիմադրել այդ համակարգին, ապա պետք է հասկանանք 2 պարզ ճշմարտություն․

1. Հոգևորականները և ՀՅԴ ներկայացուցիչները, այսինքն՝ անձինք, ընդամենը պատրվակ են այս հարձակման համար, բայց թիրախը հայ ժողովրդի՝ վերջին 2 համակարգերի ոչնչացումն է՝ որպես դիմադրության օջախներ,

2. Եթե մենք թույլ ենք տալիս հատկապես Եկեղեցու «կազմաքանդումը» կամ բաժանումը, մենք զրկվում ենք համակարգային դիմադրության վերջին ամենագլխավոր ինստիտուտից, ինչը նշանակում է, որ կարճ ժամանակ հետո կազմաքանդվելու կամ պառակտվելու է նաև ՀՅԴ-ն, ու չի մնալու այլևս ոչ մի օղակ, որը կարող է կանխել «Իրական Հայաստան-Խաղաղության խաչմերուկ» ծրագրի իրականացումը։

Ելենելով վերոգրյալից, ինչպես նաև հաշվի առնելով, որ մեր ռեսուրսները հազարապատիկ սակավ են թշնամու ռեսուրսներից` մենք պետք է կարողանանք ոչ ստանդարտ քայլերով հակազդել նրանց, ինչի մասին կխոսեմ հաջորդ գրառմամբ։

Մհեր Տեր-Ավագյան

Դիտվել է՝ 699

Մեկնաբանություններ