Ես հաջողությամբ բիզնես եմ վարել աշխարհի տարբեր երկրներում՝ Ֆրանսիայում, Հունաստանում, Ռուսաստանում, Կիպրոսում, Արաբական Միացյալ Էմիրություններում։ Ու վստահեցնում եմ՝ այսպիսի վարվելակերպով ու խաբեբայի համբավով փոքրիկ խմբակի ղեկավարը շուտով ոչ միայն ամբողջությամբ հեղինակազրկելու է իրեն, այլ նաև՝ մեր Հայրենիքն աշխարհի աչքերում։
Հայաստանը հանելո՛ւ ենք աշխարհաքաղաքական զոհի վիճակից: Վերականգնելո՛ւ ենք շահերի և հետարքրությունների բալանսը տարածաշրջանում: Ու այդ ժամանակ տարանցիկ ճանապարհները Հայաստանի սուվերեն տարածք են մնալու, տարեկան հարյուր միլիոնավոր դոլարներով լցնելու են Հայաստանի, այլ ոչ թե այլ, թեկուզ և բարեկամ որևէ երկրի բյուջեն:
Անելո՛ւ ենք՝ մեր ձևով։
Սամվել Կարապետյան