ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Հայաշատ Լաթակիայում իրականացվում է հերթական եղեռնը

Հայաշատ Լաթակիայում իրականացվում է հերթական եղեռնը
08.03.2025 | 15:57

Իսլամական աշխարհում Ռամադան է. սուրբ օրեր են,

մարդիկ իրար շնորհավորում են, բացարձակ բարիության և մաքրության օր է, բայց արի ու տես, որ ագրեսոր Թուրքիայի հովանու ներքո իշխանության եկած Սիրիայի այսօրվա իշխանությունները հայաշատ Լաթակիայում իրականացրեցին հերթական եղեռնը՝ երեկ սպանվեց ալավիների հոգևոր առաջնորդը և ևս 130 հոգի։

Փողոցներում մարդկանց անխնա սպանում են, ու այսքանը տեսնելով, այն միջազգային հանրություն կոչվածը, որը վեր է ընկած Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակներում, դարձել է խուլ ու համր։

Նույնը կատարվում էր 1900-ականների սկզբին՝ Հայոց մեծ եղեռնի օրերին՝ դրանք լուռ արտոնում էին հայոց ջարդերը։ Վեգները միակն էր, ով նկարում էր և բարձրաձայնում՝ անտեսելով յաթաղանի սպառնալիքը, բայց նրան էլ թուրքերը բռնեցին ու խլեցին փաստերը: Թեպետ հիմա ապրում ենք զարգացած ժամանակաշրջանում, ու վայրկյանների ընթացքում տարածվում են ջարդերի տեսահոլովակները, բայց նորից լուռ են անսիրտ ուլտրագլոբալիստները։

Ցավակցում եմ ալավիներին։

Սարգիս Տեր-Եսայան

Դիտվել է՝ 2698

Մեկնաբանություններ