Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

«Հերոսաբար» կալանավորում են

«Հերոսաբար» կալանավորում են
13.01.2025 | 13:53

Ասում եմ՝ բայց ինչ աբսուրդ ժամանակներում ենք ապրում․ հազարներով կյանքեր գողացողը՝ «որ չասեն դավաճան», ազատ ֆռֆռում է կնոջ հետ, այ այդ գողացված կյանքերի շիրիմների ծաղիկներ գողացողները և վաճառողները «հերոսաբար» կալանավորվում են:

Ըստ տրամաբանության, դրանք էլ պետք է ՔՊ ցածր օղակների ներկայացուցիչները լինեին, դե դրանց էլ էդ է հասել՝ ըստ մակարդակի։ Այլ հարց է՝ բա դրանց ինչի՞ են կալանում։

Սևակ Հակոբյան

Դիտվել է՝ 3275

Մեկնաբանություններ