Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Առաջին բջջային հեռախոսը

Առաջին բջջային հեռախոսը
15.11.2024 | 14:47

Էս լուսանկարը կես դար առաջ ա արվել՝ 1973 թվին։ Առաջին բջջային հեռախոսը՝ «Մոտոռոլա» ընկերության, որը մի կիլո էր կշռում, 25 սանտիմետր երկարություն ուներ, լիցքավորվում էր 10 ժամում, ու հետո կարելի էր կես ժամ խոսել։ Սրանով Ֆեյսբուք չէիր մտնի։ Որ մտնեիր էլ, մեկ ա՝ Ֆեյսբուք չկար, գիշերը հանգիստ քնում էիր։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 10950

Մեկնաբանություններ