Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Ի՞նչ ասել է՝ չենք կարող չթանկացնել

Ի՞նչ ասել է՝ չենք կարող չթանկացնել
23.11.2024 | 12:57

Եվ իհարկե, չի հնչում պարզագույն հարցը՝ իսկ ինչո՞ւ չեք կարող չթանկացնել:

Եվ առհասարակ, քանի որ 2020-ից ի վեր ՀՀ-ում աննախադեպ գնաճ է դիտարկվում գրեթե ամեն ամիս ու ամեն շաբաթ, երբեմն էլ՝ լրիվ անկանոն՝ մտնում ես խանութ ու տեսնում, որ առաջին անհրաժեշտության ապրանքներից մեկն ավելի թանկ է, քան երեկ էր, ու էսպես՝ մշտապես, հարկերի ու տուրքերի մասին էլ չխոսենք, կարող ե՞նք եզրակացնել, որ թանկացումներով տնտեսություն եք պահում, այսինքն՝ քաղաքացու վզին դնելու եք այնքան, որքան նա կձգի, իսկ հետո… Իսկ հետո պետությունը կտաք կա՛մ Պուտինին, կա՛մ էրդողանին:

Էլիզա Առաքելյան

Դիտվել է՝ 4751

Մեկնաբանություններ