Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

Հարճի մտածողությունը քաղաքականության մեջ առավելագույնը հարճի կարգավիճակ կարող է ամրագրել

Հարճի մտածողությունը քաղաքականության մեջ առավելագույնը հարճի կարգավիճակ կարող է ամրագրել
01.12.2024 | 13:17

Ի դեպ, եթե ոմանց թվում է, թե Թուրքիայի հետ բարիդրացիություն խաղալով Թուրքիան իրենց խնայելու է, չարաչար սխալվում են։

Թուրքիայի հետ բարիդրացիություն խաղալը անգամ 1տոկոս երաշխիք չէ, որ թիկունքից հարված չես ստանա։ Միակ երաշխիքը ամուր պետականության կառուցումն է և հստակ ռազմավարական տեսիլքի ձևավորումը։

Հ.Գ. Թուրքիայի հետ «քսմսվելը» ռազմավարական ձեռքբերում համարողները պետք է հասկանան, որ հարճի մտածողությունը քաղաքականության մեջ առավելագույնը հարճի կարգավիճակ կարող է ամրագրել՝ առանց սեփական ազգային-պետական տեսիլքի։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 2745

Մեկնաբանություններ