Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Ստի ու դատարկության վրա հիմնված թեզեր

Ստի ու դատարկության վրա հիմնված թեզեր
04.12.2024 | 16:43

Փաշինյանի թեզերը, որոնք ուղղված են մեր պետության ու հասարակության հիմքերը սասանելուն, արժեքները ջախջախելուն, ձևակերպվում են կա՛մ կիսաճշմարտությունների, կա՛մ էլ ամբողջությամբ ստերի վրա։ Ամբողջությամբ ստի վրա հիմնված էր այն բարբաջանքը, որ, իբր, աշխարհը մեզ ընկալում է որպես ազգ-նահատակ։

Այս տարեսկզբին, երբ հանրակրթության չափորոշչում «Հայոց պատմություն» կապակցությունը փոխարինում էին «Հայաստանի պատմություն» կապակցությամբ, նա հայտարարում էր, որ բազմաթիվ ուսուցիչներ են այդ գաղափարը հուշել։ Այդպես էլ անհայտ մնացին այդ «բազմաթիվ» ուսուցիչները, չմասնակցեցին E-draft համակարգում ծավալված հանրային քննարկմանը, մինչդեռ «Հայոց պատմություն» ձևը կիրառելու օգտին հրապարակավ հանդես եկան բազմաթիվ մասնագիտական կոլեկտիվներ, անհատներ։

Նույն ստի, դատարկության վրա հիմնված է «աշխարհը մեզ ընկալում է ազգ-նահատակ» թեզը։ Նա այդպես էլ չի ասելու, թե ի՞նչ փաստերի վրա էր հիմնված իր պնդումը։ Ի՞նչ աշխարհի մասին է խոսքը, ո՞ր երկրների ղեկավարներն են նման հայտարարություններ արել (գուցե Թուրքիան ու Ադրբեջա՞նը,դա էլ եմ կասկածում), ո՞ր հեղինակավոր պարբերականներում է վերլուծվել հայերի էթնոհոգեբանությունն ու կատարվել նման ընդհանրացում։

Եվ այսպիսի ստի ու դատարկության վրա հիմնված թեզերով շարունակում է ջախջախել մի ողջ ժողովրդի՝ իր պատճառով առանց այն էլ նսեմացված ինքնասիրությունը։

Իսկ ինչպիսի՞ն կընկալի աշխարհը մեզ՝ եթե այդ ընկալումը տեղի ունենա նրա կամ նրա մերձավորների դեմքերով:

Մենուա Սողոմոնյան

Դիտվել է՝ 2780

Մեկնաբանություններ