ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Փոխանակ պետական գործերով զբաղվի, սոցիալական ցանցերում գրառումներ է անում

Փոխանակ պետական գործերով զբաղվի, սոցիալական ցանցերում գրառումներ է անում
13.01.2025 | 09:44

Կոշկակարին բախտի բերմամբ թագավոր են դարձնում, նա չի զբաղվում պետության գործերով, գահին նստած՝ ձանձրանում է։ Շատ ձանձրանալուց հետո պալատականներին հրամայում է կաշի, կոշկակարի գործիքներ ու խալաթ բերել։ Նստում է գահին ու հին գործով զբաղվում՝ կոշիկ կարում։ Նիկոլ Փաշինյանը 7-րդ տարին է , ինչ վարչապետ է, թագավորի չափ լիազորություններ է կենտրոնացրել իր ձեռքում։ Հայաստանում պատերազմից 5 րոպե է պակաս, Փաշինյանը, փոխանակ պետական գործերով զբաղվի, ամեն օր եթեր է մտնում, սոցիալական ցանցերում գրառումներ անում, հեծանիվ քշում, եթերում ձվածեղ սարքում, տրամաբանական առումով խիստ կասկածելի, բովանդակությամբ՝ հակահայկական մտքեր ասում։ Մի խոսքով՝ դեղին մամուլի խմբագրից չաճեց, վարչապետի կոստյումը շատ ծանր է նրա ուսերին։ Հավելեմ՝ հնում պատերազմում պարտված թագավորները ինքնասպան էին լինում կամ սպանվում մերձավորների կողմից։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 2669

Մեկնաբանություններ