Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ ՍԵԴՐԱԿ ԵՐԿԱՆՅԱՆԻ հետ մեր զրույցը սահմանային լարվածության, երկրի անվտանգության, անհրաժեշտ քայլերի, նաև մշակույթի դերի ու կրթական խնդիրների մասին է:
Ռազմական գործողությունների վերսկսումը հերթական անգամ ապացուցեց մեր տնտեսության անմխիթար վիճակը: Շփման գծի թեժ մարտերը նաև հիմք դարձան, որ թիկունքում մարդիկ վերստին բարձրաձայնեն տնտեսական լուրջ խնդիրների մասին: Եվ ոչ միայն տնտեսության մասին «Իրատեսը» զրուցեց տնտեսագետ ՎԱՀԱԳՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ:
Հայկական կողմը դեռևս որևէ պաշտոնական հայտարարություն չարած, ռուսական լրատվամիջոցները Երևանի ավտոբուսի պայթյունը որակել են որպես ահաբեկչություն։ Ինչո՞վ է սա պայմանավորված և կարելի՞ է մտածել, որ դա պաշտոնական մոտեցում է։
Հայկական պատվիրակությունը վերադարձել է ԵԽԽՎ-ից։ Ասել, թե մեր պատվիրակությունը պասիվ էր աշխատում, ճիշտ չի լինի, բայց եղածը հաղթանակ ևս չես անվանի։ Արդյո՞ք սա այն դեպքն է, երբ գործ ունենք բարոյական հաղթանակի հետ։
Լևոն Տեր-Պետրոսյանի 1998-ի հրաժարականի ոչ «պաշտոնական» պատճառաբանությունն այն էր, որ նա պատրաստվում էր Ղարաբաղի հարցում փոխզիջումների գնալու, այսինքն՝ տարածքներ հանձնելու, ինչին իբր ընդդիմանում էին Հայաստանի հաջորդ իշխանությունների ներկայացուցիչները:
Ադրբեջանը հայտնվել է միջազգային նավթային սկանդալի կենտրոնում, ինչը կարող է նաև աշխարհաքաղաքական զարգացումների ազդակ լինել:
Երկու առաջատար եվրոպական էներգետիկ հսկաներ՝ բրիտանական BP-ն ու իտալական ENI-ն միաժամանակ հայտարարել են ադրբեջանական նավթի որակական խնդիրների մասին: Ջեյհանի նավահանգիստ ժամանած որոշ լցանավեր դադարեցրել են բեռնումը: Արդյունքում՝ Azeri Light-ի գինը կտրուկ անկում ապրեց...