Բժիշկս հերթական անգամ հանձնարարեց հագնել միայն դիաբետիկ գուլպաներ: Մայրաքաղաքի բոլոր «անունով» խանութները ոտքի տակ տվեցի. չկար ու չկար: Գործընկերս խորհուրդ տվեց որոնել «Երևան սիթի» խանութների ցանցում:
Արդեն հինգերորդ օրն է՝ Էրեբունի թաղամասը, մասնավորապես Խորենացու փողոցը, բառի բուն իմաստով, կաթվածահար վիճակում է: Անջատված են հոսանքը, ջուրը, գազը, գումարած ինտերնետ ծառայությունների և հեռախոսային կապի խափանումը:
Եվրոպայի կենտրոնում գտնվող Ավստրիայի Վիեննա մայրաքաղաքից մինչև Իսլանդիայի Ռեյկյավիկ մայրաքաղաք տարածությունը շուրջ 3 հազար կիլոմետր է, գրեթե այնքան, որքան Երևանից Վիեննա։
«Էլեկտրոստանդարտ» ԳՀԻ-ի լաբորատորիայի վարիչի պաշտոնում էր աշխատում տաղանդավոր կոնստրուկտոր Ռուբեն Հայկի Հովսեփյանը, որ պատմել է հետևյալը.
-1945 թվականի ամռան մի գեղեցիկ օր հայրս՝ գնդապետ Հայկ Հովսեփյանը, ոգևորված տուն եկավ. «Վաղը գնում ենք Կարս, ինձ նշանակել են Կարսի զինվորական պարետ»:
Իրանն առաջարկում է կառուցել Իրան–Հայաստան-Վրաստան-Բուլղարիա-Հունաստան տրանսպորտային միջանցք, որի շահագրգիռ կողմերն են Եվրամիությունը, Իրանը, Վրաստանը: Հայաստանի առումով դժվար է ասել՝ շահագրգռված կողմ թե ոչ, սակայն դա բխում է Հայաստանի շահերից՝ ասուլիսում ասել է տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը:
Գյուղն ու գյուղացին մշտապես են հայաստանյան կյանքի ուշադրության կենտրոնում: Օր չկա, որ գործադիրում թե օրենսդիրում կամ տպագիր ու էլեկտրոնային մամուլում որևէ անդրադարձ չլինի գյուղական համայնքներին, չխոսվի գյուղացու հոգսերից կամ հաջողություններից, կոոպերատիվ շարժման ծավալումից:
2015-ի դեկտեմբերի 17-ին «Ինեկոբանկ» ՓԲԸ-ն ձեռք բերեց «ՊրոԿրեդիտ բանկ» ՓԲԸ-ի 100 % բաժնեմասը։ Մայիսի 6-ից ՊրոԿրեդիտ բանկը դադարեցրեց գործունեությունը որպես իրավաբանական անձ և միացավ Ինեկոբանկին։ Ինեկոբանկն ունի 23 մասնաճյուղ` նախկին 17-ի փոխարեն։
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ավարտվել է «Հայկական ատոմային էլեկտրական կայան» ՓԲ ընկերությունում գնումների կազմակերպման գործընթացում արձանագրված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, այս մասին հայտնում է ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոնը։
Ռուսաստանը սկզբունքորեն չի կարող զիջել «Զանգեզուրի միջանցք» կոչեցյալը թուրքական աշխարհին ու գլոբալ արևմուտքին, քանի որ դրա հետ կապված գլոբալ ռիսկերը նույն կարգի են, ինչ ուկրաինական դեպքում, քանի որ այն ուղիղ ճանապարհ է բացում դեպի Կասպից ծովի ավազանն ու դեպի Միջին Ասիա՝ դրանից բխող բոլոր հետևանքներով...