Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

ԳՐՔԵՐԻ ՇՈՒԿԱ՞Ն ԷԼ` ՄԵՆԱՇՆՈՐՀԱՅԻՆ

ԳՐՔԵՐԻ ՇՈՒԿԱ՞Ն ԷԼ` ՄԵՆԱՇՆՈՐՀԱՅԻՆ
02.03.2012 | 00:00

Հունվարի 1-ից թանկացել են ոչ միայն առաջին անհրաժեշտության պարենային ապրանքները, այլև դասագրքերը։ Խնդիրը երեկ արժանացավ վարչապետի ուշադրությանը։ «Շարունակաբար ստանում եմ նամակ-բողոքներ դասագրքերի թանկացման վերաբերյալ»,- կառավարության երեկվա նիստում ասաց Տիգրան Սարգսյանը` բողոքը հասցեագրելով ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին։ Խնդրին ծանոթ էր նաև նախարարը, և, ինչպես պարզվեց վարչապետ-նախարար երկխոսությունից, դասագրքերի թանկացման պատճառն անակնկալ էր նաև կրթության ոլորտի պատասխանատուի համար։ «Դասագրքերի թանկացմանը նպաստող որևիցե քայլ ներսում չի կատարվել»,- նշեց Արմեն Աշոտյանը։ Եվ որպեսզի խնդրի մութ անկյունները լուսավորվեն, վարչապետը հանձնարարեց ազատ մրցակցության տնտեսական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին ուսումնասիրել գրքերի շուկան։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1855

Մեկնաբանություններ