ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

ԵՎՍ ԵՐԿՈՒ ՄՐՑԱՇՐՋԱՆ ՈՒ...

ԵՎՍ ԵՐԿՈՒ ՄՐՑԱՇՐՋԱՆ ՈՒ...
20.03.2012 | 00:00

Լևերկուզենի «Բայերի» հետ պատասխան խաղում խփելով հինգ գոլ` Լիոնել Մեսին Չեմպիոնների լիգայի պատմության մեջ 49 գոլով դուրս եկավ չորրորդ-հինգերորդ հորիզոնական: Նույնքան գոլի հեղինակ է դարձել նաև Մադրիդի «Ռեալի» լեգենդար հարձակվող Ալֆրեդո դի Ստեֆանոն: Եվրոպայի ամենահեղինակավոր մրցաշարում նրանից ավելի շատ գոլ են գրանցել Տիերի Անրին` 51, Ռուդ վան Նիստելռոյը` 54, և Ռաուլը` 71: Վերջին երկու տարիների պես արդյունավետ ևս երկու մրցաշրջան և հրաշագործ արգենտինացին դուրս կգա առաջին հորիզոնական:
Չմոռանանք, որ Մեսին ընդամենը քսանչորս տարեկան է:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1590

Մեկնաբանություններ