Ռուսաստանը կարող է կորցնել իր մրցունակությունն ու ինքնիշխանությունը, եթե նրա միակ արտահանվող ապրանքները լինեն նավթն ու գազը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում, մեկնաբանելով այն պնդումը, թե Ռուսաստանը պետք է հրաժարվի ավտոմեքենաների արտադրությունից։ Ըստ Պուտինի՝ երկրին անհրաժեշտ է տեխնոլոգիական անկախություն՝ համաշխարհային ասպարեզում մրցունակ մնալու համար։               
 

Աստվածային երրորդը

Աստվածային  երրորդը
11.05.2012 | 00:00

Մայիսի 11


Երբ առաջնորդելով հանեմ ձեզ այս փոթորիկների միջից, այնուհետև Ես ձեզ համար բոլորովին այլ խոսքեր, ուրիշ պարգևներ և մի ուրիշ առաջնորդություն կունենամ։

Այնքան խոր է ձեր բարեկամությունը, այնքան մեծ է Ինձ սիրելու ձեր բաղձանքը, Ինձ հետևելու ու ծառայելու ձեր ցանկությունը, որ շուտով, երբ այս դժվարին ժամանակներն ավարտվեն, արդեն մշտապես միասին կլինենք, ինչը նշանակում է ձեր առանձնությունը Ինձ հետ։ Երկրի վրա այսօրինակ բարեկամություններ հազվադեպ են պատահում. այնուհանդերձ, երբ Ես երկրի վրա էի, սովորեցրի այն ուժի մեծության մասին, որ երկու միացած հոգիներն են ունենում. այս բանը հիմա ձեզ եմ սովորեցնում։

Հիմա, իրիկնային այս խաղաղ ժամի մեջ, կամենում եմ ձեզ ավելին ասել։ Ասում եմ` եկել է արդեն այն ժամանակը, երբ նրանք, ովքեր կայցելեն ձեզ` միացյալ երկուսիդ, կիմանան անշուշտ, որ Ես աստվածային Երրորդն եմ ձեր բարեկամության մեջ։

Դիտվել է՝ 1117

Մեկնաբանություններ