Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

ԱՍՈՒՄ ԵՆ...

ԱՍՈՒՄ ԵՆ...
13.03.2012 | 00:00

...թե Սերժ Սարգսյանին, Բրյուսելից վերադարձին, դիմավորողների մեջ են եղել Գագիկ Ծառուկյանն ու Վովա Գասպարյանը: Մինչ Սերժի ինքնաթիռը կվայրէջքվեր, Ծառուկյանը չի դիմացել, իբր կատակով Վովային ասել է` էս ի՞նչ ես անում, մեր ախպեր, էլ հորքուրի-մորքուրի տղա չես թողել, բռնել ես:
Վովան օլիմպիական հանգստությամբ, իրեն հատուկ արտիստիզմով, համլետաբար ավետել է` ես հանցագործների եմ բռնում, Գագո, ուրիշ` ոչ մեկի:

Դիտվել է՝ 1735

Մեկնաբանություններ