Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

Դաս ապագայի համար

Դաս ապագայի համար
27.04.2012 | 00:00

Օրերից մի օր մի մարդ գանգատվեց իմաստունին.

-Բոլորն ասում են, որ ես չեմ կարողանում լեզուս ինձ քաշել, նույնիսկ բանսարկու են կոչում։ Ճիշտն ասած, շատ եմ չարախոսել իմ կյանքում։ Հիմա ինչպե՞ս ուղղեմ այդ բոլոր անմիտ բառերը։

Իմաստունն ասաց.

-Վերցրու փետրաներքնակը, բարձրացիր ամենաբարձր տանիքն ու քամուն տուր փետուրները։ Դրանից հետո վերադարձիր ինձ մոտ. ես կսպասեմ քեզ։

Մարդն անմիջապես կատարեց այն ամենը, ինչ կարգադրել էր ծերունին։ Իր աշխատանքից գոհ` նա վազելով եկավ իմաստունի մոտ և հարցրեց.

-Հիմա ես ամեն ինչ շտկեցի՞։

-Ո՛չ,- պատասխանեց տարեց իմաստունը,- դա առաջադրանքի միայն մի մասն էր։ Հիմա գնա՛ և հավաքի՛ր բոլոր փետուրները։

Մարդը զարմացած նայեց իմաստունին և հասկացավ, որ նա լավ դաս տվեց իրեն ապագայի համար։

Տպագրության պատրաստեց

Պավել ԱՆԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 1579

Մեկնաբանություններ