Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

«ԱՆՎՏԱՆԳ ՉԷ ԱՅՆ ՎԱՅՐԸ, ՈՐՏԵՂԻՑ ՆԿԱՐՆԵՐԸ ԿՈՐՉՈՒՄ ԵՆ»

«ԱՆՎՏԱՆԳ ՉԷ ԱՅՆ ՎԱՅՐԸ, ՈՐՏԵՂԻՑ ՆԿԱՐՆԵՐԸ ԿՈՐՉՈՒՄ ԵՆ»
21.10.2011 | 00:00

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ` հափշտակության փաստով քրեական գործի շրջանակներում իրեղեն ապացույց ճանաչված Խաչատուր Եսայանի «Սեպտեմբեր» և «Առավոտը Սևանում» գեղանկարները, մինչ քաղաքացիական գործի վերջնական դատական ակտի կայացումը, հանձնվել են ժամանակակից արվեստի թանգարան` համայնքային ոչ առևտրային կազմակերպության պատասխանատու պահպանմանը:
Գեղանկարները սեփականատիրոջը` Ստեփան Սահակյանին վերադարձնելու փոխարեն պահվում էին Ազգային պատկերասրահում: Ըստ մշակույթի նախարարության ներկայացուցչի` ազգային պատկերասրահում կտավները հատուկ պայմաններում են պահվում: Ստեփան Սահակյանի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանը նկատեց, որ դրանք մշակութային արժեք ներկայացնող աշխատանքներ չեն, որպեսզի լրացուցիչ պայմաններ պահանջվեն: «Մեր բնակարանում (շուրջ քսան տարի) պահվող նկարներն ավելի լավ վիճակում են, քան պատկերասրահի նկարները»,- ասաց նա` ընդգծելով, որ անվտանգ չէ այն վայրը, որտեղից նկարները կորչում են:
Նշենք, որ քրեական գործը կասեցված է: Կասեցման որոշման մեջ քննիչն արձանագրել է, որ հայտնի չեն հանցագործը, արարքի կատարման ժամանակը, եղանակը, վայրը, հանգամանքները, բացակայում են հանցակազմի տարրերը:
«Դատարանն իրականում կիրառել է հայցի ապահովման օրենքով չնախատեսված միջոց` թույլ տալով օրենքի ակնհայտ և կոպիտ խախտում` քաղաքացիական գործի շրջանակներում գեղանկարները հանձնելով այլ անձի պահպանությանը»,- մեզ հետ զրույցում ասաց Սիրանուշ Սահակյանը:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1453

Մեկնաբանություններ