Մեր սույն գրությունն ուղղում ենք Ձեզ Հանրակրթական դպրոցի «Հայոց պատմություն» առարկայի 7-րդ դասարանի դասագրքի պատրաստության գործընթացում և բովանդակության մեջ տեղ գտած մի շարք առանցքային բացթողումների և սխալների վերաբերյալ` ակնկալելով Ձեր իրավաչափ միջամտությունը։
Աստծո տասը պատվիրանները բովանդակվում են երկու պատվիրանների մեջ, որոնցից առաջինը և մեծը հետևյալն է.
«Քո Տեր Աստծուն պիտի սիրես քո ամբողջ հոգով, քո ամբողջ էությամբ ու քո ամբողջ ուժով» (Երկ.օր. 6;5):
Արցախում ամոթալի ու խայտառակ իրադարձություններից հետո, ոչ մի հեղինակավոր մարմնի կողմից որևէ ուսումնասիրություն չի կատարվել, թե ինչու այսպիսի աղետի հանգեցինք: Հայոց Առեքելական Սուրբ Եկեղեցին էլ այդ առումով մնացածից չի տարբերվել ու որևէ գործով դեռևս աչքի չի ընկել, չի արտահայտել իր գնահատականները և որևէ վերլուծություն չի արել՝ մնալով որպես անտարբեր դիտորդ, կարծես այն ինչ կատարվել և կատարվում է իրեն չի վերաբերվում:
Ստեփանոսը նախնական եկեղեցու ամենաշնորհալի դեմքերից մեկն է, կրկնակի անմահացած ոչ միայն որպես նրա մեծ գործիչներից մեկը, այլ նաև որպես առաջին քրիստոնյան, որն իր արյունը թափել է Քրիստոսի սիրո համար:
Հիսուս Քրիստոսի Ծննդյան պատմությունը բոլորս էլ գիտենք, սակայն մի քանի մանրամասներ կարող են մեզ համար ավելի ընկալելի դարձնել այս հրաշալի իրադարձությունը: Երբ Գաբրիել հրեշտակը Մարիամին հայտնեց Հիսուս Քրիստոսի Ծննդյան մասին, նա հարցրեց. «Ինչպե՞ս այդ կպատահի ինձ, քանի որ ես տղամարդ չեմ ճանաչում»:
Ո՜վ գթած Հայր, բարեխնամ արարիչ բոլոր արարածների, ընդունի՛ր քեզ ծառայողներիս այս պաղատանքը երեկոյան այս ժամին, դու, որ առատորեն քո բարի պարգևներն ես տալիս բոլորին:
Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի կարգավիճակի և գործելու պայմանների հարցում ներքաղաքական քննարկումների հռետորաբանությունը բավականին կուսակցականացված է և օբյեկտիվության պակաս ունի: Ի սկզբանե նշեմ, որ իդեալական և շահավետ տարբերակը Հայաստանի համար կլներ այն, որ այդ ճանապարհը գործեր որպես սովորական կապուղի...