Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ТАСС լրատվական գործակալությանը ներողություն խնդրել ծովանկարիչ Իվան Այվազովսկու հուշարձանի քանդման մասին հաղորդագրության մեջ Ստեփանակերտ հին անվանման հիշատակման համար։ Գերատեսչությունն ակնկալում է, որ գործակալությունը կկատարի համապատասխան ուղղումներ, հակառակ դեպքում, «կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»՝ կապված Ադրբեջանում ТАСС-ի գործունեության հետ։               
 

Ո՞րն է թշնամիների ու դրածոների ծրագիրը

Ո՞րն է թշնամիների ու դրածոների ծրագիրը
01.02.2025 | 06:36

Հայաստանում ստեղծել տնտեսապես ու հատկապես հոգեբանորեն ծանր, անկարգ, խառնափնոր մի իրավիճակ։ Հանրության ամբողջ ուշադրությունը շեղել առօրյա կենցաղային հոգսերի, ինչպես նաև ազգային-պետական արմատական արժեքների դեմ խունտայի ամենօրյա հարձակումների և դրանց շուրջն անընդհատ ընթացող անպտուղ, թատերականացված բանավեճերի և աղմկահարույց ելույթների վրա։ Մահու չափ հոգնեցնել ու հյուծել հայ մարդկանց, բթացնել նրանց զգոնությունը։ Այնուհետև մի գեղեցիկ օր ի լուր աշխարհի հայտարարել թշնամու հերթական պահանջներն ընդունելու մասին։ Միաժամանակ, պայմաններ ստեղծել Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիայի հաջողության համար։

Վերջնական տեսքով ծրագիրը նախատեսում է Հայաստանի Հանրապետության մասնատում. Սյունիքն անցնում է Ադրբեջանին, մնացորդը հանձնվում է ՌԴ-ի կամ գուցե ԵՄ-ի խնամակալությանը (այս հարցում դեռ սակարկում են)։ Կարճ ժամանակ անց ՀՀ-ի մնացուկները՝ ներառյալ Երևանը ամբողջապես հայաթափվում և թուրքացվում են։

ՀՀ այսօրվա իշխանության և նրան սատարող «ընդդիմության» ղեկավար դեմքերն արագորեն չվում են հեռու-հեռուներ՝ հետևելով նախկին իշխանությունների բազմաթիվ գործիչներին (Վիգեն Սարգսյան, Գ. Կոստանյան, Մ. Մինասյան, շատ ու շատ ուրիշներ)։

Ըստ այսմ, Նիկոլի ու ՔՊ-ի հետ հարց ու պատասխանի մեջ բռնվելը վաղուց ժամանակավրեպ և ինքնին շեղող ու ապակողմնորոշող գործ է, եթե նպատակը, իհարկե, նրան անընդհատ լեգիտիմացնելը չէ։ Քննարկումների գլխավոր առարկան պետք է լինի այն, թե ո՞վ՝ ո՞ր ուժը, ե՞րբ և ինչպե՞ս է կարողանալու կասեցնել խունտայի այս ազգակործան ընթացքը։

Ո՞վ, ե՞րբ և ինչպե՞ս:

Արմեն Այվազյան

Դիտվել է՝ 4241

Մեկնաբանություններ