Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ են: Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են 47 տեղամասեր: Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 69866 է։               
 

Հայաստանն ակտիվ բանակցություններ է վարում «Sputnik V»-ի ձեռքբերման շուրջ

Հայաստանն ակտիվ բանակցություններ է վարում «Sputnik V»-ի ձեռքբերման շուրջ
03.02.2021 | 22:30

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր ընդունել է ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին և դեսպանության խորհրդական Պավել Կուրոչկինին:

Նախարարն ասել է, որ հայ մասնագետներն ակտիվ բանակցություններ են վարում ռուսական «Sputnik V» պատվաստանյութի ձեռքբերման շուրջ. «Առողջապահության նախարարությունը «COVAX FACILITY» նախաձեռնության շրջանակներում համագործակցության համաձայնագիր է ստորագրել, այդուհանդերձ, պատրաստ ենք նաև ձեռք բերել ռուսական «Sputnik V» պատվաստանյութի լրացուցիչ խմբաքանակներ այս նախաձեռնության շրջանակներում», - ասել է Անահիտ Ավանեսյանը:

Դիտվել է՝ 9573

Մեկնաբանություններ