Ռուսաստանն ու ԱՄՆ-ը առաջիկա օրերին երկու երկրների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև երկկողմ հանդիպում կկազմակերպեն՝ օգոստոսի 7-ին լրագրողներին իրազեկել է ՌԴ նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։ «Այժմ մեր ամերիկացի գործընկերների հետ միասին մենք կոնկրետ աշխատանք ենք սկսում»,- ասել է ՈՒշակովը։               
 

Արքայության նշանները

Արքայության նշանները
08.04.2025 | 00:10

Ապրիլի 8

-Ողջունում ենք Քեզ, Սիրելի Փրկիչ: Քո մեծ Սիրուն ու Զոհողությանը պատասխանել կարող ենք միայն մեր խեղճ ու թերի սիրով ու զոհողությամբ:

-Ոչ մի նվեր փոքր կամ քիչ չէ, եթե այն արտահայտում է ճշմարիտ սերը տվողի: Այդպես էլ մեծ ու թանկագին են Ինձ համար ձեր սրտի նվերները: ՈՒրախ եղեք, որ Ես սիրով ընդունում եմ ձեր զատկական նվերները:

Իմ զավակները պետք է մեկընդմիշտ ճշտեն իրենց կեցվածքը:

«Դու՛րս եկեք դրանց միջից ու առանձնացեք»,- այս է օրվա հրամանը:

Կյանքի ու գործի մեջ, սիրո ու ծառայության մեջ` այսօր Իմ որդիները պետք է աչքի ընկնեն, պետք է տարբերվեն ուրիշներից:

Ես ձեզ կանչել եմ հանց «Մասնավոր ժողովուրդ». իբրև Եկեղեցի Իմ Անունը ճանաչելու համար:

Պողոսն ասաց, որ Իմ հետևորդները պետք է պատրաստ լինեն` Ինձ հետևելու ու սիրելու համար` հիմար կոչվել:

Պատրա՛ստ եղեք մի կողմ կանգնել ու թույլ տալ, որ աշխարհի սովորություններն ու նորամուծությունները ձեր կողքով անցնեն ու գնան: Այս կեցվածքը ճշմարիտ ծառայություն է` արված ի սեր Իմ փառքի ու թագավորության: Մարդիկ թող ձեզ ճանաչեն այն պարզ նշաններով, որոնք զանազանելով հատկանշում են Իմ թագավորությունը:

Պատրա՛ստ եղեք խոստովանելու Ինձ մարդկանց առաջ: Պատրա՛ստ եղեք ամեն բան ոչինչ համարել, որպեսզի կարողանաք շահել Ինձ և ներս առնել ձեր կյանքի մեջ:

Դիտվել է՝ 2818

Մեկնաբանություններ