Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

«Տրամաբանության» աճպարարություն

«Տրամաբանության» աճպարարություն
21.04.2025 | 12:01

Եթե Սահմանադրությունը չի արտահայտում ժողովրդի կամքը, նշանակում է՝ իշխանությունները սահմանադրական կարգի տապալմամբ են իշխանություն, հետևաբար, Հայաստանում չկա լեգիտիմ և լեգալ իշխանություն։

Եթե Հայաստանում չկա իշխանության լեգալություն և լեգիտիմություն, նշանակում է՝ Փաշինյանի իշխանությունը անօրինական իշխանություն է։

Փաշինյանի տրամաբանությունն է այսպես խոսում։

Իսկ իրականում Նիկոլը, վարկաբեկելով Հայաստանի իրավակարգը, ընդամենը փորձում է արդարացնել Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 2454

Մեկնաբանություններ