Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային, անդրադառնալով տարածաշրջանին, հայտարարել է. «Չնայած մենք աջակցում ենք Հարավային Կովկասի երկրների և Իրանի միջև տրանսպորտային ուղիների և կապի ընդլայնմանը, մենք պետք է իսկապես զգույշ լինենք։ Նախ՝ չփոխել միջազգայնորեն ճանաչված սահմանները, որևէ կերպ չխախտել որևէ պետության ազգային ինքնիշխանությունը կամ տարածքային ամբողջականությունը»։               
 

Ի՞նչ գործ ունի Աստվածաշունչը ծաղրող քայլիստ Արսենը եկեղեցում

Ի՞նչ գործ ունի Աստվածաշունչը ծաղրող քայլիստ Արսենը եկեղեցում
28.04.2025 | 22:00

Տալլին այցելած աղանդավոր Նիկոլի պատվիրակության մեջ է նաև իրեն աթեիստ հռչակած Արսեն անունով այս արարածը, ով իր վարքագծով եսմինչ է, բայց ոչ աթեիստ, քանի որ աթեիստները չեն ծաղրում այն ինչին չեն հավատում: Իսկ սա, ով ժամանակին Աստվածաշունչն էր ծաղրում և զառանցում, որ ինքը Շառլ Պեռոյի հեքիաթներին ավելի շատ է հավատում, քան Սուբր Գրքին, առանց ամոթի, աղանդավոր շեֆի հետ մտել են Տալլինի եկեղեցի ու լսում են քահանայի խոսքը:

Արսեն ես, ի՜նչ ես, այ՛ ողորմելի, որպես ի՞նչ ես մտել եկեղեցի:

Եթե քո ասածի նման աթեիստ ես, դրսում մնայիր, հատկապես քո կողմից Աստվածաշունչը ծաղրելուց հետո:

Ինչպես և սպասելի էր, դու ու բարոյականությունը՝ ոնց որ Մասիս սարն ու Գյումրիում հայտնի Էշ Մանուկի դարն եք...

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 2925

Մեկնաբանություններ