Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Կայացած քաղաքացիական հասարակության համար միանշանակ և առանց նախապայմանների դատապարտելի է բռնությունը

Կայացած քաղաքացիական հասարակության համար միանշանակ և առանց նախապայմանների դատապարտելի է բռնությունը
02.05.2025 | 15:03

Արձանագրենք, որ Հայաստանում գոյություն չունի քաղաքացիական հասարակություն։

Փոխարենը գոյություն ունի սեգմենտավորված` տարբեր շահեր սպասարկող խմբեր, որոնք իրենց անվանում են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ։

Կայացած քաղաքացիական հասարակության համար տարբերություն չկա, թե ովքեր են բռնություն կիրառողները, նույնիսկ տարբերություն չկա, թե ում նկատմամբ են կիրառում բռնություն։

Կայացած քաղաքացիական հասարակության համար միանշանակ և առանց նախապայմանների դատապարտելի է բռնությունը։

Քաղաքացիական հասարակության գոյության իմաստը` իշխանությունների վրա քաղաքացիական վերահսկողության սահմանումն է և ինչ որ իմաստով, տրամաբանական է, որ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները հաճախ ընկալվում են որպես օպոնենտներ, որովհետև նրանց խնդիրը հենց հավասարակշռության պահպանումն է։

Հայաստանում անգամ այս գաղափարն է այլասերվել և հիմա հայկական «քաղաքացիական հասարակության» ներկայացուցիչները բաժանվել են իշխանությունների սեփական և ընդդիմադիրների սեփական «քաղաքացիական հասարակության» ներկայացուցիչների։

Մինչ մենք Քաղաքացիական հասարակության դերի մասին թեզեր էինք պաշտպանում, Հայաստանում «քաղաքացիական հասարակությունը» վերածվում էր աշխարհաքաղաքական կենտրոնների և տարբեր քաղաքական ուժերի ֆիլիալների։

Երեկվա բռնության մասին նայե՛ք, թե ինչպես են արտահայտվում տարբեր ուժեր և անհատներ, և կհասկանաք, թե ով որ կողմի ֆիլիալն է։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2043

Մեկնաբանություններ