Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ТАСС լրատվական գործակալությանը ներողություն խնդրել ծովանկարիչ Իվան Այվազովսկու հուշարձանի քանդման մասին հաղորդագրության մեջ Ստեփանակերտ հին անվանման հիշատակման համար։ Գերատեսչությունն ակնկալում է, որ գործակալությունը կկատարի համապատասխան ուղղումներ, հակառակ դեպքում, «կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»՝ կապված Ադրբեջանում ТАСС-ի գործունեության հետ։               
 

Ճիշտը հայտարարելն է` «լավ եմ անում, որ թքում եմ, ծեծում եմ, համբալ եմ անվանում»

Ճիշտը հայտարարելն է` «լավ եմ անում, որ թքում եմ, ծեծում եմ, համբալ եմ անվանում»
05.05.2025 | 15:15

2020թ. հուլիսի 27-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Սարգսյան Հայկը (Շիշ բռնող) դիմակ չկրելու համար ներողություն խնդրեց «հայրենակիցներից և պարետատնից»:

2023թ. ապրիլի 6-ին ՀՀ ԱԺ նախագահ Սիմոնյան Ալենը «ՀՀ բոլոր քաղաքացիներից» ներողություն խնդրեց քաղաքացու դեմքին թքելու համար:

2024թ. դեկտեմբերի 26-ին Երևանի քաղաքապետ Ավինյան Տիգրանը ներողություն խնդրեց «հոր կոպիտ պահվածքի համար»:

2025թ. ապրիլի 1-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Գաբրիելյան Վիլենը (Նավակ Ճոճող) «բոլորից հրապարակային» ներողություն հայցեց:

2025թ. մայիսի 5-ին Նոր Նորքի թաղապետ Տեր-Մարգարյան Տիգրանը «քաղաքապետ Ավինյան Տիգրանից և հանրությունից ներողամտություն հայցեց»:

Այսպիսի «ներողություններ» էլի կան (թող ներեն ինձ նրանք, ում «ներողությունները» չեմ հիշատակում):

Եվ, ընդհանրապես, 2018թ. սկսած պաշտոնյաները և վերջիններիս փոխկապակցված անձինք իրենց պահելաձևի համար հաճախ են ներողություն խնդրում: Սակայն, ներողությանը հետո ոչինչ չի հետևում` չկա իրավական կամ բարոյական պատիժ:

Այս ամենը սկսում է մանկապարտեզ հիշեցնել:

Վստահ եմ` «ներողություն» խնդրածներից և ոչ մեկը (այնպես, ինչպես մանկապարտեզում) չի գիտակցել իր մեղքը, իսկ «ներողությունը» խնդրել է ստիպողաբար: Դա նշանակում է, որ անպայման ռեցիդիվ է լինելու:

Եվ եթե այդպես է, ապա ավելի լավ չէ՞ որևէ ներողություն չխնդրել:

Փոխարենը հայտարարել` «լավ եմ անում, որ թքում եմ, ծեծում եմ, համբալ եմ անվանում»: Եթե «ներողություն» խնդրելը նշանակում է պաշտոնավարման շարունակություն, ապա սխալվում եք: Առանց որևէ ներողության կարելի է պաշտոնավարել առանց ժամկետի սահմանափակման:

Ապացույց` Մուամմար Քադդաֆի, Սադդամ Հուսեյն, Իոսիֆ Ստալին, Կիմ Չեն Ին, Ալեքսանդր Լուկաշենկո և այլն: Վերջիններս երբեք ներողություն չեն (չէին) խնդրում և իշխանավարում են (էին) առանց ժամկետի սահմանափակման: Միգուցե նրանք ավելի ազնիվ են (էին):

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 2401

Մեկնաբանություններ