Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային, անդրադառնալով տարածաշրջանին, հայտարարել է. «Չնայած մենք աջակցում ենք Հարավային Կովկասի երկրների և Իրանի միջև տրանսպորտային ուղիների և կապի ընդլայնմանը, մենք պետք է իսկապես զգույշ լինենք։ Նախ՝ չփոխել միջազգայնորեն ճանաչված սահմանները, որևէ կերպ չխախտել որևէ պետության ազգային ինքնիշխանությունը կամ տարածքային ամբողջականությունը»։               
 

Հարգելի իրավաբան գործընկերներ, խնդրում եմ հայտնել

Հարգելի իրավաբան գործընկերներ, խնդրում եմ հայտնել
14.05.2025 | 18:00

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցնելու համար արդյոք բավար է Արթուր Պողոսյանի կրթությունը` ընդամենը իրավագիտության բակալավր աստիճանը: Երեկ ես ունկնդրեցի սույն անձի ելույթը, որը բավականին ցայտուն կերպով աղաղակեց նրա գիտելիքների մասին:

Կարող է ես չգիտեմ, ՀՀ քրեական օրենսգիրքը փոխվել է, այլևս մի խումբ պետական պաշտոնյաների կողմից, պետական վարչական շենքում, հանրային լսումների անցկացման հիմքով ներկա գտնվող ակտիվիստին բռնության ենթարկելը` մի քանի հոգով բռնելը և նրա մարմնին, այդ թվում նաև գլխին հարվածելը որակվում է որպես միջին ծանրության հանցագործություն` ծեծ, իսկ կարծիք արտահայտելը, կոռումպացված բառ օգտագործելը որակվում է որպես ծանր հանցագործություն` խուլիգանություն և դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք:

Սույն իրավագիտության բակալավրի աստիճան ունեցող տաղանդը երեկ ոչ միայն կեղծ տեղեկություն է տարածել Լիլիթ Աղեկյանի վերաբերյալ, այլ նաև հանդգնել է համեմատել մի խումբ պետական պաշտոնյաների կողմից անզեն և անօգնական վիճակում մարդու մարմնի տարբեր հատվածներին, այդ թվում գլխին հարվածելը մեղմ գործողություն Լիլիթ Աղեկյանի կողմից արտահայտված կարծիքի հնչեցման վերաբերյալ։

Կարիք ունեմ Ձեր մեկնաբանության և խորհրդի, խնդրում եմ գրեք:

Հարգանոք`

փաստաբան Զարուհի ՓՈՍՏԱՆՋՅԱՆ

Դիտվել է՝ 1956

Մեկնաբանություններ