«ՈՒկրաինայի անվտանգության ծառայությունը պատրաստվում է օգտագործել Ռուսաստանի և Ադրբեջանի միջև առկա հակասությունները՝ ազգային հողի վրա ատելություն բորբոքելու համար։ Նախատեսվում է ներգրավել Ռուսաստանից վճարովի դասալիքների դիվերսիոն գործողությունները»,- ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։               
 

Թշնամու առաջ բացված ճանապարհներն ավելի շատ կանաչ լույս ունեն Երևանից, քան՝ Բաքվից

Թշնամու առաջ բացված ճանապարհներն ավելի շատ կանաչ լույս ունեն Երևանից, քան՝ Բաքվից
17.05.2025 | 11:11

Վերջին օրերին Փաշինյանն ու իր թիմակիցները խորհրդարանում խոսեցին ամեն ինչից, բացի ամենակարևորից՝ խաղաղության պայմանագրից։ Այդ խոր լռությունն ինքնին ուղիղ վկայություն է՝ գործընթացը փակուղում է, իսկ սահմանազատման ու սահմանագծման հանձնաժողովները՝ գործնականում դադարեցված։ Բայց ի՞նչ է կատարվում այս ընթացքում մեր սուվերեն տարածքներում։ Թշնամին լուռ չի նստել։

«Հետքի» տվյալներով՝ Սյունիքում, Շիկահողի պետական արգելոցի տարածքում, ադրբեջանական զինուժը զբաղված է հստակ ամրաշինական աշխատանքներով։ Մասնավորապես, հատվել է շուրջ 60 հեկտար անտառ, ճանապարհների և դիրքերի համար իրականացվել են հողային աշխատանքներ՝ ընդհանուր 90 հա տարածքի վրա։ Ըստ էության, դուրս է բերվել շուրջ 16,000 մ³ փայտանյութ՝ Հայաստանի պետական արգելոցից։

Այո, այն արգելոցից, որը ստեղծվել է 1958-ին՝ Հայկական ԽՍՀՄ օրոք, ունի հատուկ բնապահպանական կարգավիճակ և գտնվում է ՀՀ պետության իրավազորության ներքո։ Ու երբ նույն պետությունը շարքային քաղաքացուն ստիպում է վառելափայտ գնել 20 հազար դրամով, թշնամին այդ նույն պետության անտառում կառուցում է իր ենթակառուցվածքը։

Թշնամու այս գործողությունները, սակայն, չեն արժանանում ՀՀ ղեկավարության ոչ միայն գործուն արձագանքին, այլև՝ անգամ պարզ արձանագրմանը։ Երբ Նիկոլը հայտարարում է, թե ինքը «ՀՀ ամենաինքիշխան և ժողովրդավար ղեկավարն է», նույն պահին նրա իշխանությունը կուրորեն լռում է, երբ թշնամին խորանում է երկրի ներսում՝ ոչ միայն տարածք զբաղեցնելով, այլև միջավայր փոխելով, ռեսուրս յուրացնելով և իր վերահսկողությունն ինստիտուցիոնալացնելով։ Ըստ էության, այդ լռությունը դառնում է ոչ թե անտեղյակության, այլ՝ գիտակցված հանցավոր հովանավորման նշան։

Փաստ է՝ այսօրվա իշխանությունը սպառնում է մեր պետականությանը՝ ներսից։ Թշնամու առաջ բացված ճանապարհներն ավելի շատ կանաչ լույս ունեն Երևանից, քան՝ Բաքվից։ Իսկ իշխանության լռությունը՝ խաղաղության անվան տակ մատուցված պետության կազմաքանդման նորագույն ձևն է։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 1548

Մեկնաբանություններ