Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Պատմության մեջ մնալու ես որպես Արցախի կորուստը խորհրդանշող կին

Պատմության մեջ մնալու ես որպես Արցախի կորուստը խորհրդանշող կին
18.05.2025 | 21:27

Աննա Հակոբյան, ես հիմա գրում եմ մի տեքստ, որը արտահայտում է մեր իրական տարբերությունները՝ իմը և ձերը։

Չգիտեմ՝ ձեր թիմում ինչ գարնանային սրացումներ են սկսվել, բայց ձեր իսկ տիրույթում ինձ կրկին թիրախավորելով՝ ոչ մի կերպ չեք կարող մաքրվել հասարակության մեջ ձևավորված տպավորությունից։ Ոչ մի սքրին, ոչ մի ինսինուացիա չի ջնջի այն իրականությունը, որն այսօր ձեզ է ուղեկցում։

Աննա, իմ և քո տարբերությունն այն է, որ ես իմ ողջ կյանքում քայլել եմ հայրենիքին ծառայելու ճանապարհով։

Ես մեծացել եմ մի ընտանիքում, որտեղ ինձ դաստիարակել է պատերազմ տեսած, պետական մտածողությամբ մարդ։

Դիրքերում եմ եղել, պատերազմի ամենաթեժ օրերին՝ կյանքս վտանգելով, փրկել եմ երեխաներ հրթիռակոծությունից։

Իմ երկու եղբայրը մարտական հերթապահության են եղել։

Մի եղբայր զոհվել է հերոսաբար:

Իսկ ձեր ընտանիքի անդամների ժամանակն անցել է առավել խաղաղ ու «մրցակցությունից դուրս» վայրերում։

Աննա, ինձ համար զոհված տղաները կյանք են տվել ոչ թե մի անհասկանալի գաղափարի, այլ՝ հանուն հողի, ժողովրդի ու արժանապատվության։

Իմ եղբայրը ձեր իշխանության օրոք սկսված պատերազմի զոհ դարձավ՝ մինչ դուք ընդունեցիք հողերի հանձնման քաղաքականությունը։

Ես հասկանում եմ՝ դուք կարող եք թույլ տալ ձեզ վիրավորել ինձ, որովհետեւ իշխանություն ունեք։

Բայց դա չի երկար տևելու։ Այս երկիրը ձեր ձեռքերով թուլացել է, դատարկվել է, արյունաքամ է արվել։

Իսկ ավարտեմ՝ հիշեցմամբ. թիրախավորեցիք, քրեական գործեր հարուցեցիք, փորձեցիք լռեցնել ինձ հրապարակումներում։

Իսկ հիմա՝ հրապարակային գրառումներով շարունակում եք նույնը։

Թող հաջորդ գրառումը լինի ամուսնուցդ, որ ամեն ինչ ավելի «պաշտոնապես» հնչի։

Բայց անկախ ամեն ինչից, ես միշտ մնալու եմ Արցախցի Տաթևը։ Իսկ դու պատմության մեջ մնալու ես որպես կինը՝ որը խորհրդանշեց Արցախի կորուստը։

Տաթև ՎԻՐԱԲՅԱՆ

Դիտվել է՝ 3229

Մեկնաբանություններ