Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Հրեշների պատերազմը թեժանում է Հայոց աշխարհում

Հրեշների պատերազմը թեժանում է Հայոց աշխարհում
11.06.2025 | 12:36

Այսօր անակնկալի եկա՝ իմացա, որ ՀՀ վարչապետ Փաշինյանը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատավոր հետևորդ է։

Ճիշտն ասած, ՀՀ Վարչապետի մինչ այժմ որդեգրած պահվածքն ամենևին նման ինքնաբացահայտում չէր գուժում։

Ինչևէ։

Վարչապետն առաջարկում է ձևավորել ՀԱԵ հավատավոր հետևորդների մի նախաձեռնող խումբ, որը Գարեգին Բ Կաթողիկոսին գահընկեց անելու գործընթաց կձեռնարկի։

Թվարկում է այն չափորոշիչները, ըստ որոնց, պետք է ընտրվեն այդ խմբի անդամները։ Ստիպված եմ արձանագրել, որ իր առաջարկած չափորոշիչներից և ոչ մեկը չի կարող հավաստել կոնկրետ թեկնածուի՝ ՀԱԵ հավատավոր հետևորդ լինելու փաստը։

Այդ փաստը հաստատող այլ ծանրակշիռ ու ստուգելի հիմնավորումներ կան։

Նախ և առաջ մարդը պետք է ՀԱԵ ծիսակարգով մկրտություն ստացած լինի։

Պարբերաբար պետք է մեղքերի անկեղծ ու անմնացորդ խոստովանության կանոնը պահպանի, իսկ դրա համար պետք է ունենա ՀԱԵ հոգևորական հանդիսացող խոստովանահայր, որը կոնկրետ հավատացյալ հետևորդին մեղքերի թողություն և հաղորդություն կտա։ Մնում է իմանալ՝ արդյոք, օրինակ, վարչապետ Փաշինյանը կամ վերոհիշյալ նախաձեռնող խմբի թեկնածու անձը ստացե՞լ է մկրտություն ՀԱԵ-ում, խոստովանու՞մ է իր մեղքերն իր ընտրած խոստովանահորը, ստացել ու ստանու՞մ է մեղքերի թողություն և հաղորդություն։

Հրեշների պատերազմը թեժանում է Հայոց աշխարհում։

Արման ՄԵԼԻՔՅԱՆ

Դիտվել է՝ 1188

Մեկնաբանություններ