Ռուսաստանն ու ԱՄՆ-ը առաջիկա օրերին երկու երկրների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև երկկողմ հանդիպում կկազմակերպեն՝ օգոստոսի 7-ին լրագրողներին իրազեկել է ՌԴ նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։ «Այժմ մեր ամերիկացի գործընկերների հետ միասին մենք կոնկրետ աշխատանք ենք սկսում»,- ասել է ՈՒշակովը։               
 

Իրական հակասություն վարչապետի խոսնակի հայտարարության մեջ

Իրական հակասություն վարչապետի խոսնակի հայտարարության մեջ
02.08.2025 | 12:13

Այսօր կրկին անդրադառնալու եմ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանի գրառմանը, այս անգամ տեքստի բովանդակության ներքին հակասության համատեքստում:

Նազելի Բաղդասարյանը հայտարարում է․

«ՀՀ տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, իրավազորությունը չի կարող արտապատվիրակվել»։

Սակայն նույն տեքստի հաջորդ հատվածում հավելում է․

«Երկաթուղու, խողովակաշարի, էլեկտրահաղորդման գծերի բիզնես–կառավարումը կարող է»։

ՈՒ հենց այստեղ է թաքնված Նազելի Բաղդասարյանի, իրականում՝ Փաշինյանի մտքի հակասությունը, ավելի ստույգ՝ հասարակությանը մանիպուլացնելու փորձը:

Եթե մենք չենք արտապատվիրակում իրավազորությունը, ապա ինչպես կարող է ռազմավարական ենթակառուցվածքների կառավարումը անցնել այլ սուբյեկտի ձեռքը՝ առավել ևս, եթե խոսքը վերաբերում է պետության անվտանգության ու տնտեսական ինքնիշխանության առանցքային օղակներին։

Մանրմամասնեմ, հստակեցնեմ միտքս:

«Կառավարում» նշանակում է որոշումներ կայացնելու լիազորություն՝ կապված շահագործման, գների, մուտքի կամ օգտագործման պայմանների հետ։

Եթե այդ լիազորությունը փոխանցվում է օտար պետությանը կամ նրա վերահսկողության տակ գտնվող կառույցին, ապա գործնականում մենք ստանում ենք սուվերենության սահմանափակում, եթե նույնիսկ ֆորմալ առումով Հայաստանի սուվերենությունը, իրավազորությունը պահպանվում են:

Այսպիսով՝ պնդումը, թե «չենք արտապատվիրակում իրավազորությունը», բայց «կարող ենք արտապատվիրակել կառավարումը», լոգիկ առումով հակասություն է։

Տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը միայն քարտեզի գծերը չեն․ դրանք նաև էներգետիկ և տրանսպորտային համակարգերի վերահսկողությունն են։

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 1841

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ