Նիկոլ Փաշինյանը տարիներ շարունակ խոսում է մի երկրի մասին, որտեղ կլինի արդարություն, թափանցիկություն, և պետական փողերը կծախսվեն մարդկանց կյանքի որակը բարձրացնելու համար։
Փաստացի մենք ստանում ենք այլ պատկեր․ պետությունը պետական բյուջեից հատկացրել է մոտ 6 միլիոն դոլար՝ Լոպեսի համերգի համար։
Խնդիրը Լոպեսը չէ։
Նա համաշխարհային աստղ է, և եթե մասնավոր բիզնեսը, նրան բերեր Հայաստան, ես խնդիր չէի ունենա՝ անկախ Լոպեսի մշակույթի վերաբերյալ իմ վերաբերմունոից:
Խնդիրը քաղաքական որոշման էությունը և դրա հետևանքներն են:
Մի քանի փաստ․
37 000 դոլար միայն սննդի առաքման համար,
185 000 դոլար հյուրանոցների համար,
հարյուր հազարավոր դոլարներ՝ «հատուկ ծառայությունների» և անհայտ ծախսերի համար։
Այս ամենը՝ Հայաստանի հարկատուների հաշվին, այն դեպքում, երբ նույն Նիկոլ Փաշինյանը խոստանում էր կոռուպցիայի բացառում և հաշվետվողականություն։
Իսկ ինչ կարելի էր անել նույն գումարով՝ թվերով
-Վերանորոգել առնվազն 15 գյուղական դպրոց:
-Ապահովել բնակարանով 150 զինծառայողի ընտանիք:
-Կամ հոգալ մոտ 10 000 մանկապարտեզի սաների մեկ տարվա սնունդը։
Միջազգային փորձը ցույց է տալիս, որ նման համերգները երբեք չեն ֆինանսավորվում պետական բյուջեից։
ԱՄՆ-ում, Եվրոպայում, նույնիսկ Դուբայում և Կատարում, դրանք կազմակերպում են մասնավոր ընկերությունները, բիզնես ռիսկի հաշվին։
Հայաստանում՝ հակառակ պատկերն է. պետությունը դառնում է շոու-բիզնեսի հովանավոր՝ քաղաքական շահերի և ընտրական հաշվարկների համար։
Իշխանությունն իր քաղաքացիների սոցիալական խնդիրները թողած, միլիոններ է ծախսում շքեղ շոուների վրա՝ սեփական PR-ի նպատակով:
Սա այլևս մշակութային միջոցառում չէ։
Սա քաղաքական որոշում է, որի հետևում երևում են կոռուպցիոն ռիսկեր և իշխանության մտահոգությունը ոչ թե մարդկանց, այլ սեփական վարկանիշի մասին։
Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ